Այստեղից ոչ մի զբոսաշրջիկ չի անցնում անտարբեր, սա Ախալքալաքի մունիցիպալիտետի լքված տեսարժան ամենահայտնի վայրերից մեկն է:

Ախալքալաք-Ախալցխա ճանապարհն է: Ախալքալաքից 4 կմ հեռավորության վրա, Քուռ գետի մշտապես հոսող վտակը զարդարում է կամուրջը, կամուրջն անսովոր և յուրատեսակ է: Այս կամրջի լուսանկարները տարածված են ամբողջ համացանցում, մարդիկ զարմանում են յուրօրինակ գաղափարով, քանի որ կամուրջը գնացքի վագոնից է: Կանաչ վագոնն ամռանն անտեսանելի է դառնում սաղարթախիտ ծառերի և փոշու մեջ:

Poezd 1

Կամուրջը վաղուց է լքված, ներսում մեծ փոսեր են գոյացել, չնայած դրան, սա տեղի ձկնորսների սիրելի վայրն է, որոնք վաղորդյան գալիս են և համբերությամբ սպասում են ձկան առատ որսի:

vagon 3

Կամրջի պատմությունը սկսվեց 80-90-ականների սկզբին, երբ տեղի բնակիչը որոշեց ռեստորան բացել այս գեղատեսիլ վայրում: Որպես տարածք, որոշվեց օգտագործել գնացքի վագոնը: Ախալքալաքում նախկինում գործում էր երկաթգիծ և հեշտ էր գտնել լքված վագոններ:

vagon 2

Խոհանոց սարքեցին, և ինչպես բնակիչներն են պատմում, նրանցից շատերը գնում էին քաղաքից դուրս գտնվող այս անսովոր ռեստորանը, համեղ խաշ, քյաբաբ և շատ ավելին ճաշակելու: Բիզնեսը ծաղկում էր, բայց մեկ տարի գործելուց հետո այն հանկարծակի փակվեց: Պատճառն այն էր, որ բիզնեսն իրեն չարդարացրեց, կամ էլ ժամանակներն այն չէին, բայց ռեստորանային վագոնը դատարկ է այդ ժամանակից ի վեր, ամեն տարի փլուզվում է և վերածվում զուգարանի՝ անցորդների համար: Մինչդեռ այս վայրը գրավում է բոլոր անցողիկ զբոսաշրջիկների ուշադրությունը, և ցանկության դեպքում, այս յուրահատուկ վայրը կարելի է զբոսաշրջիկների համար գրավիչ վայրի վերածել:

doroga 1

Ընդհանուր առմամբ, կամրջի տարածքը հետաքրքիր է ոչ միայն բնական գեղեցկությամբ եւ տուրիզմի առումով, այլ նաև համարվում է սրբատեղի, այստեղ 2 մատուռ կա, որոնք գտնվում են բարձրավանդակի, Քուռ գետի ներհոսքի հակառակ ափերում: Մատուռները կոչվում են «Քույր և եղբայր», ներսում մոմերից սևացած մատուռներում կան հնագույն խաչքարեր (խաչ քարեր): Այստեղ հավատացյալ բնակիչները մատաղ են անում:

surb 1

surb 2

okno 1

Քրիստինե Մարաբյան