Հուլիսի 5-ին, Ախալքալաքում Զուրաբ Ժվանիայի վարչարարական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ապագա գործունեության պլանավորման առաջնահերթ ուղղությունները և բնակչության համար նոր դասընթացների բացումը, մասնավորապես, հասարակական գործիչների համար:

Հանդիպմանը հրավիրված էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոի և Քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև մունիցիպալ հաստատությունների, Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կրթական ռեսուրս կենտրոնի, դպրոցների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարական դպրոցի ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե Ախալքալաքի մունիցիպալիտետում ինչ մասնագիտությունների վերապատրաստման անհրաժեշտություն կա, ինչ խնդիրների հետ են բախվում բնակիչները լեզվի տեսանկյունից, ինչպիսի դասընթացները կարող են օգտակար լինել նրանց:

Հավաքվածները նշեցին մի քանի ուղղություններ և մասնագիտություններ, որոնց պակասը զգացվում է, այդպիսիք են օրինակ՝ ճարտարապետները, շինարարները, անասնաբույժները, գյուղատնտեսները, նաև նշել են մի քանի ուղղություններ, որոնք առաջնային են, բայց տեղում զարգացած չեն, օրինակ՝ զբոսաշրջությունը: Նրանք նաև արտահայտվեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լայնածավալ շահագործման արդյունքում կատարված աշխատանքների մասին, որն անցնում է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետով:

Vstrecha

Հնչեցին նաև առաջարկություններ, ինչպես, օրինակ, Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը փոխանցեց Դիլիսկա գյուղի մանկապարտեզի առաջարկը, որը խնդրում է Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարական դպրոցին նրանց տրամադրել վրացերեն լեզվի ուսուցչի՝ մանկապարտեզում պետական լեզվի դասավանդման համար: Բացի այդ, առաջարկ է ստացվել ոչ կառավարական հատվածից՝ Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովից, որն առաջարկել է խթանել այնպիսի ծրագրերը, որոնք իրականացվում են ազգային մասշտաբով, որոնց մասին հայտնի չէ Ջավախքում՝ վերապատրաստել որոնման և մասնակցության մեխանիզմները, ինչպիսիք են, օրինակ՝ լրացնել հայտերը և նախագիծ գրելը: Բարձրաձայնվեցին նաև այլ հարցեր և կարծիքներ:

Դպրոցի ներկայացուցիչներն ամեն ինչ գրառում էին իրենց մոտ, որպեսզի հաշվի առնեն նոր կամ առկա ծրագրերի զարգածման գործընթացում: