Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2019 թ.-ի հունվար-մայիսին պետական կառույցներում կաշառք ստանալու փաստերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 56.52%-ով:

Մասնավորապես, ըստ ՆԳՆ-ի տվյալների, այս տարի արձանագրվել է կաշառք ստանալու 36 փաստ, իսկ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին` ընդամենը նման 23 փաստ:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի հինգ ամիսների ընթացքում պետական պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.68%-ով: Մասնավորապես, եթե այս տարի պաշտոնատար անձանց կողմից կատարվել է 248 հանցագործություն, ապա 2018 թ.-ի այդ ժամանակահատվածում արձանագրվել է 284 փաստ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2019 թ. հունվար-մայիս ամիսներին պաշտոնատար անձանց հանցագործությունների փաստերի մեծ մասը (127) վերաբերել է պաշտոնեական դիրքի չարաշահմանը: Բացի դրանից, 2019 թ. հունվար-մայիսին արձանագրվել է պաշտոնեական դիրքի չարաշահման 38 փաստ, պաշտոնեական անզգաստության 28 դեպք, պաշտոնական կեղծիքի 14 դեպք, կաշառք վերցնելու 36 և կաշառք փոխանցելու 5 դեպք: