Վրաստանի խորհրդարանի դիմաց խաղաղ ցույցերը շարունկավում են: Ի՞նչն է երիտասարդներին բերում հանրահավաքի վայր, պատմում են հենց իրենք՝ երիտասարդ ցուցարաները:

3

Ցույցի մասնակիցների գերակշիռ մասը երիտասարդներ են։ Բարձրախոսից ցուցարարները դիմում են երկրի բնակչությանը միանալ բողոքի ցույցներին և միահամուռ կերպով պահանջել ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը

5

Իվերի Բալախաշվիլին, ով սովորում է Լեհաստանում, պատմում է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձութունների պատճառով մի քանի շաբաթ շուտ թողել է ուսումը և հնարավորինս արագ միացել հայրենակիցներին։

8

«Հետևելով Գավրիլովի պահվածքի հետևանքով ընթացող իրադարձություններին մի քանի օր շարունակ 24 ժամ հետևել եմ տարբեր մեդիաների հստակ տեղեկատվություն ունենալու համար։ Հունիսի 20-ին, երբ ցույցը սկսվեց ուղիղ եթերով անդադար հետևում էի և ոչ մի դեպքում չէի մտածում, որ երկու ժամում, հավաքված ցույցի ժամանակ կլիներ այն ինչ եղավ», – պատմում է Իվերին։

Նա Վրաստան է վերադարձել ցույցերի 4-րդ օրը, հունիսի 23-ին։ «Նախքան ծնողներիս տեղյակ կլինեին, որ ես Վրաստանում եմ, ես արդեն ցույցին էի մասնակցում: Ես համարում եմ, որ այդ պահին պետք է ներկա լինեի այնտեղ, ինչպես մյուս երիտասարդները և մեր բոլորի նպատակը, չնայած տարբեր քաղաքական հայացքների, այն է, որ նշված երեք պահանջը իրագործվի», – ավելացնում է երիտասարդ ցուցարարը։

7

Իվերին վստահեցնում է, ցույցերին մասնակցելու է, այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը չիրագործվի: Նա հավատում է, որ ՆԳ նախարարն ի վերջո հրաժարական կտա:

Ցուցարարների շարքերում քիչ չեն դպրոցականները: 12-րդ դասարանի աշակերտ Դաչի Շալվաշվիլին պատմում է, որ միայն հրաշքով է փրկվել հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձություններից:

«Ծնողնորս շատ էին անհանգստանում և ստիպված շուտ տուն գնացի, փաստորեն իմ գնալուց րոպեներ անց կրակոցներ են հնչել։ Դա առաջին օրն էր, Գավրիլովի պատճառով էի եկել այստեղ՝ խորհրդարանի դիմաց, քանի որ համարում եմ, որ խորհրդարանում երբեք չպետք է նստի այնպիսի մարդ, որը Վրաստանը միասնություն չի համարում ընդհանրապես, ում համար Սամաչաբլոն և Աբխազիան անկախ չեն և այսպիսի մարդ չպետք է ոտք դնի Վրաստանի խորհրդարան, առավել ևս նստի նախագահի նստատեղին», – ոգևորված պատմում է դպրոցական ցուցարարը։

1

Դաչիի խոսքերով, իրեն արդարության պահանջն է բերել հանրահավաքի վայր:

«Գախարիան պետք է հեռանա։ Սա ցուցարարներիս միակ նպատակն է: Այսքան մարդ կանգնած է փողոցում և նրանք տուն կգնան միայն իրենց պահանջը կատարվելուց հետո: Հույս ունեմ, որ ապագայում նման դեպքեր չեն լինի: Կառավարությունն այս ամենից սովորեց, որ մարդկանց դեմ բռնություն երբեք և ոչ մի կառավարություն չպետք է գործածի»։

2

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Ցույցի մասնակիցներն ամենասկզբում պահանջում էին՝ խորհրդարանական ընտրություններ, ձերբակալվածների ազատ արձակում և ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ցուցարարների առաջին երկու պահանջը բավարարված է, անկատար է մնում միայն Ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը:

Ռիմա Մառանգոզյան