Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց կազմակերպիչները քաղաքացիական հասրակության ակտիվիստներն են, սակայն ցույցերին ակտիվ մասնակցում են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները:

Խորհրդարանի դիմաց բեմի ցուցարարները հանդես եկան տրաբեր ելույթներով, մեծ էկրանից հնչում էր երաժշտություն, իսկ ներկաները պարում էին, սակայն ցուցարարների շարքերը գնալով նոսրանում է:

Ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլին հայտարարեց, որ ժամանակի ընթացքում կփոխվի ցույցի ձևաչափը, սակայն այն կլինի մշտական: «Ցույցերը չեն դադարեցվի և պարբերաբար կանցկացվեն նաև «Ազատության երթեր»», – հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Ցույցի մասնակիցներն ամենասկզբում պահանջում էին՝ խորհրդարանական ընտրություններ, ձերբակալվածների ազատ արձակում և ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ցուցարարների առաջին երկու պահանջը բավարարված է, անկատար է մնում միայն Ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը:

2
4
3

Ռիմա Մառանգոզյան