Ութ տարիների ընթացքում առաջին անգամ Վրաստանն ու Հայաստանը անց են կացրել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ որոշելով երկկողմ համագործակցության հիմնական գերակայությունները: Այս մասին հաղորդում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:

Միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ հանդիպումը կայացել է հունիսի 27-28-ին, Երեւանում: Վրացական պատվիրակությունը գլխավորում էր Տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին: Հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում էր հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ցքիտիշվիլիի հետ միասին նրանք նշել են միջպետական համագործակցության առկա ներուժի օգտագործման եւ ութամյա ընդմիջումից հետո վրաց-հայկական հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տնտեսության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերը:

«Երկու օրվա ընթացքում մենք քննարկել ենք մի քանի կարեւոր թեմաներ եւ հարցեր: Երկու երկրների փորձագետները բավականին բարդ ու արդյունավետ աշխատանք կատարեցին, ինչի արդյունքում մեր երկրների միջև համաձայնեցվել են տարբեր ուղղություններոմ հետագա համագործակցության կարեւորագույն հարցեր: Ուրախ եմ, որ մենք կարողացանք հասնել միասնական տեսլականի, որը ես վստահ եմ, որ մեր երկրների մերձեցման համար կարևոր նախապայման է հանդիսանում, եւ նաեւ նոր հնարավորություններ է բացում հետագա արդյունավետ համագործակցության համար », – Ցքիտիշվիլիի խոսքերը մեջբերում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության մամլո ծառայությունը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակազմերին կատարված աշխատանքի եւ ծրագրված միջոցառման բարձր մակարդակի համար:

Հանդիպման շրջանակներում երկու օր տևեել են հանձնաժողովի անդամների տնտեսության, արտաքին գործերի, առողջապահության, կրթության, մշակույթի, բնապահպանության նախարարությունների, ինչպես նաեւ առեւտրա-արդյունաբերական պալատների ու Վրաստանի եւ Հայաստանի այլ գերատեսչությունների ներկայացուցիչների թեմատիկ ելույթները: Բացի այդ, Երեւանում անցկացվեց համաժողով, որին մասնակցեցին երկու երկրների ավելի քան 200 գործարարներ: Բացի դահլիճային քննարկումներից, համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել գործնական հանդիպումներ:

Ինչպես պարզաբանել է Ցքիտիշվիլին, կողմերը քննարկում են մի շարք հարցեր, սակայն հանձնաժողովին չի վերաբերում որեւէ կոնկրետ ծրագրերի քննարկումը:

Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակիցներին կատարված աշխատանքի եւ միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման համար: Նա նաեւ Հայաստանի պատվիրակությանը հրավիրել է Վրաստան 2020 թ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու համար:

Նյութը ՝«Նորություններ Վրաստան»-ից