Ակցիայի մասնակիցները հունիսի 29-ին, ժամը 19:00-ին պլանավորում են հավաքվել Թբիլիսիի Հանրապետության հրապարակում եւ Ազատության երթ անցկացնել: Այս մասին հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` Միշա Մշվիլդաձեն:

Ելույթի ժամանակ նա հորդորել է Բիձինա Իվանիշվիլուն նահանջի նախադեպ ստեղծել: Նրա հայտարարության համաձայն, երկրում միակների ժամանակն ավարտվել է, եւ միասնականության ժամանակն է եկել:

«… Հիմնական բանը, որը մենք թույլ չենք տա, նա է , որ իբր Գախարիան վրաց հասարակությանը հաղթել է: Բիձինա, դու միակը չես, ով որոշումներ է կայացնում: Պարոն Բիձինա, հրաժարականի նախադեպը ցույց տվեք: Գախարիան պետք է հրաժարական տա: Մեզ պետք չի իշխանությունում այնպիսի մարդու, ով ճիշտ պահի չի կարողանում հրաժարական տալ », – հայտարարել է Մշվիլդաձեն:

Նյութը՝ interpressnews.ge-ի