Օդերևութաբանների կանխատեսմամբ հունիսի 29-ից հուլիսի 1-ը ներառյալ Վրաստանում օդի ջերմաստիճանը նշանակալիորեն կնվազի: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը:

Նշվում է, որ ծովում հնարավոր է 2-3 բալանոց փոթորիկ: Սպասվող ուժեղ տեղումների պատճառով հնարավոր է փոքր գետերի վարարում, իսկ բարձրադիր գոտիներում հնարավոր է սողանքների ակտիվացում: