Մինսկում անցկացվող II Եվրոպական խաղերում մեդալների քանակով Վրաստանը 36 մասնակից երկրների շարքում երրորդ տեղում է: Ոսկե մեդալներն արդեն նվաճվել են սամբոյում և ձյուդոյում: Օթար Երանոսյանն արդեն ունի նվազագույնը բրոնզե մեդալ, բայց նա դեռ պայքարելու է արծաթի և ոսկու համար:

Առաջին տեղը մեդալների քանակով զբաղեցնում է Ռուսաստանը` 65 մեդալով, երկրորդ տեղում Բելառուսն է` 47 մեդալ, իսկ Վրաստանը երրորդ հորիզոնականում է` 22 մեդալով:

Վրաստանի ազգային հավաքականն այս փուլում ունի 6 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Այնուամենայնիվ, II Եվրոպական խաղերում մրցամարտերը կանցկացվեն մինչև հունիսի 30-ը և մեդալների թիվը կավելանա:

Ամենաշատ ոսկե մեդալները Վրաստանի հավաքականը նվաճել է Սամբոյում և ձյուդոյում:

Ահա ոսկե մեդալակիրների անունները.

Բերձենիշվիլի Բեքա – ոսկի, Սամբո:

Ճիդարիշվիլի Վախթանգ – ոսկի, Սամբո:

Չախվիմիանի Լոխում – ոսկի, Ձյուդո:

Լորիաշվիլին Դավիթ – ոսկի, Սամբո:

Նախուցրիշվիլի Լևան – ոսկի, Սամբո:

Թուշիշվիլի Գուրամ – ոսկի, Ձյուդո:

Այսօր Օթար Երանոսյանի մենամարտն է Ռուսաստանի ներկայացուցչի հետ

Այսօր, հունիսի 28-ին, ժամը 16:45-ին, Մինսկում, Եվրոպայի երկրորդ խաղերի կիսաեզրափակչում Օթար Երանոսյանը կմենամարտի Ռուսաստանի ներկայացուցչի հետ, նրանք պայքարելու են արծաթե մեդալի համար:

Օթար Երանոսյանը Եվրոպական երկրորդ խաղերում ներկայանում է Վրաստանի հավաքականի կազմում, 60 կգ քաշային կարգում:

Այս փուլում կիսաեզրափակիչ փուլում են հայտնվել 10 վրացի բռնցքամարտիկներից 2-ը` Օթար Երանոսյանը և Սահիլ Ալահվերդովը: