«Ռոսսելխոզնադզորը» չի արգելի Վրաստանից բուսական ապրանքների մատակարարումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի խոսքով, Վրաստանի հետ հակամարտությունը չի ազդի ապրանքների մատակարարման վրա: Ռուսաստանը վրացական կողմի հետ աշխատում է «բավականին արդյունավետ»:

«Մենք երկար ժամանակ է աշխատում ենք վրացական ծառայության ղեկավարի հետ, փոխըմբռնումը լավ մակարդակի վրա է», – հայտարարել է Դանկվերտը: Նա հավելել է, որ աշխատանքը կշարունակվի սովորական ռեժիմով:

Ռոսսելխոզնադզորի ղեկավարը նշել է, որ Վրաստանում արտահանումը գերազանցում է ներկրումին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ն կարող է արգելել գինու ներմուծումը Վրաստանից:

Նյութը՝ bizzone.info -ից