Մամզարա, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Դիլիֆ, Ղուլալիս տանող ճանապարհները դժվարանցանելի են:

Ամեն օր այդ գյուղերի բնակիչների և նրանց հարազատների, ովքեր երթևեկում են այդ ճանապարհներով, ավտոմեքենաները շարքից դուրս են գալիս մեծ փոսերի, ջրափոսերի և ցեխի պատճառով:

Անցյալ տարի ճանապարհները հարթեցրին, փոսերը լցնելով մանրախճով, բայց այդ բարեկարգումը երկար չտևեց, հորդառատ անձրևները քշեցին ամեն ինչ, և ճանապարհների վիճակը ավելի վատացավ: Վերոնշյալ գյուղերի բնակիչները միաձայն բողոքում են այդ հիմնախնդրից:

Մամզարա գյուղի վարչության մասնագետ`Արա Մանասյանի խոսքերով, այս տարի նույնպես նախատեսվում է այդ ճանապարհների հարթեցումը մանրախճով, աշխատանքները պետք է ֆինանսավորվեն տեղական բյուջեի միջոցներով: