Ախալքալաքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից ընկած 7 տարեկան երեխայի վիճակը նորմալ է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխային վիրահատել են:

Վիրահատել են երեխայի թոքը և կոտրվածքները: Jnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն, երեխան արդեն կարողանում է շարժել ոտքերը և օր-օրի նկատելի է դրական տեղաշարժը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ախալքալաքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից 7 տարեկան երեխա է ընկել: Երեխան ընկնելուց միայն կոտրվածքներ է ստացել և վիճակը նորմալ է: Ախալքալաքի հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժօգնություն, բայց քանի որ վերջինս Հայաստանի քաղաքացի է և Վրաստանում նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, նրան տեղափոխել են Երևան: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: