Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ճապոնական Rakuten ընկերության հիմնադիր Հիրոշի Միկիտանիի հետ, որը հայտնի է որպես Viber ծառայության սեփականատեր, և քննարկվել է սմարթֆոնի միջոցով պետական կառավարման թեման:

«Սմարթֆոնում բոլոր պետական ծառայությունները շատ իրատեսական հեռանկարներ են հանդիսանում Ուկրաինայի համար», – գտնում է ճապոնացի Հիրոշի Միկիտանին, որը աշխարհում ամենախոշոր առցանց վաճառքի հարթակներից մեկի հիմնադիրն է և Viber մեսսենջերի սեփականատերը:

Նշվում է, որ գործարարը ժամանել է Ուկրաինա և արդեն հանդիպել է նախագահի հետ: Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր թիմն ապագայում նախատեսում է իրագործել պետությունը գադջեթների միջոցով կառավարելու գաղափարը: