Այսօր, հունիսի 26-ին, Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում, ախալքալաքցի մարզիկները` Օթար Երանոսյանը և Արտյուշ Գոմցյանը կպայքարեն «բրոնզե մեդալակիր» կոչման համար:

Այսօր, Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի առաջնությունում հանդես կգան 4 վրացի բռնցքամարտիկներ, բոլոր նրանք կպայքարեն առնվազն բրոնզե մեդալի համար:

Օթար Երանոսյանը մենամարտում հանդես կգա Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդ Չալաբիևի հետ` ժամը 21:15-ին (ռինգ В):

Արտյուշ Գոմցյանը կպայքարի 56 կգ քաշային կարգում գերմանացի Շարաֆի Ռամանի դեմ` ժամը 16:30-ին:

Այսօր ելույթ կունենան նաև վրաց բռնցքամարտիկներ՝ Նոդար Դարբաիձեն իտալացու դեմ և Միխեիլ Բախտաձեն խորվաթի դեմ: