Ախալքալաքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից ընկած 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ օրեր առաջ տեղափոխվել էր երեխան:

Երեխան գտնվում է բժիշկների անընդհատ վերահսկողության ներքո: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, տուժած երեխային անհրաժեշտ օգնություն է տրամադրվել Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում: Երեխան կոտրվածքներ ունի, նրան տեղափոխել են հիվանդանոց շոկային վիճակում, – հաղորդում է news.am-ը:

Հունիսի 21-ին Ախալքալաքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից ընկած 7 տարեկան երեխա է ընկել: Երեխան ընկնելուց միայն կոտրվածքներ է ստացել և վիճակը նորմալ է: Ախալքալաքի հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժօգնություն, բայց քանի որ վերջինս Հայաստանի քաղաքացի է և Վրաստանում նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, նրան տեղափոխել են Երևան: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: