Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները հերթական անգամ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց:

Զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցները շարունակում են պահանջել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական կարգով:

10։42 Բեմահարթակին է մոտենում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը։ Ձերբակալվածներից չորսն ազատ են արձակվել

21։40 Ցուցարարները վաղը՝ հունիսի 24-ին, ժամը 14։00-ին ավտոերթ կանցկացնեն՝ Հանրապետության հրապարակից մինչև ներքին գործերի նախարարության շենք։

20։58 Հարթակից առաջին անգամ հնչեց, որ պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

20։46 Ցուցարարները պահանջում են չկիրառել ռետինե փամփուշտները, որոնք սովորաբար կիրառում են արջերին վնասազերծելու համար, մինչդեռ դրանք օգտագործվել են մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով էլ 240 մարդ էր վիրավորվել ցույցերի առաջին օրը՝ հունիսի 20-ին։

20։30 Ո՛չ բռնությանը, ո՛չ օլիգարխիային, ո՛չ օկուպացիային վանկարկում են ցույցի մասնակիցները։ Ելույթ ունեցողները նշում են, թե չեն համակերպվում իրենց հասցված վիրավորանքի հետ և կրկնում են իրենց պահանջները։

20։20 Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ հոսքով պայմանավորված փակվեց Ռուսթավելի պողոտան։ Մոբիլիզացվում են նաև մեծ թվով հատուկջոկատայիններ։

Նյութը՝ Aliq Media-ի