Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում բուժում է անցնում 52 մարդ, որոնք տուժել են հունիսի 20-ին բողոքի ցույցի ժամանակ:

Ինչպես առաջին ալիքին ասել են առողջապահության նախարարությունից, բոլորի վիճակը կայուն է և նրանց մեծամասնությունը դուրս է գրվելու այսօր։

Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդների ճնշող մեծամասնության վիճակը կայուն է, և նրանց մի մասը հենց այսօր դուրս կգրվեն բժշկական հաստատություններից:

Ինգորոկվա կլինիկայի վիրաբուժական բաժանմունքում 9 հիվանդ կա: Բժիշկների խոսքերով, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը նրանք բոլորը դուրս կգրվեն բժշկական հաստատությունից:

Ինչ վերաբերում է մյուս տուժածներին, ապա 11 հիվանդ «Նյու-հոսպիտալ» կլինիկայում կա: Կլինիկայի տրամադրած տվյալների համաձայն, հիվանդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Եվս 4 հիվանդ շարունակում է իր բուժումը Գուդուշաուրի հիվանդանոցում: Ինչպես ասում են կլինիկայում, նրանք, ամենայն հավանականությամբ, մինչև օրվա ավարտ դուրս կգրվեն:

Նյութը՝ 1Tv.ge-ի