Երկու վիրավորի, որոնք տուժել էին խորհդարանի շենքի դիմաց ցույցի ժամանակ, ստիպված են եղել հեռացնել աչքերը, – այս մասին հայտարարել է «Նյու հոսպիտալի» տնօրեն Գեորգի Կորձախիան:

Ըստ նրա տեղեկությունների 24 հիվանդից չորսը վիրահատական միջամտության կարիք է ունեցել:

«Երկուսի մոտ աչքի ծանր վնասվածք է եղել, ինչի պատճառով հեռացրել են աչքերը»:

Մյուս հիվանդների վիճակը կայուն է և նրանք հետազոտություն են անցնում»,- հայտարարել է Գեորգի Կորձախիան: