Թբիլիսիի իրադարձությունների պատճառով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդհատել է իր պաշտոնական այցն Ադրբեջան եւ վերադառնում է Վրաստան:

«2020NEWS» գործակալությունը, վկայակոչելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության մոտ աղբյուրը, հայտնում է, որ Կոբախիձեն Թբիլիսի վերադառնալուց անմիջապես հետո հրաժարական կտա: Աղբյուրի համաձայն, հրաժարականի մասին որոշումն արդեն կայացված է եւ կհայտարարվի առաջիկա ժամերին:

Իրակլի Կոբախիձեի հրաժարականը պահանջում են քաղաքական գործիչները եւ հասարակական դաշտի ներկայացուցիչները, այն բանից հետո, երբ ռուսական պատգամավոր, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Գավրիլովը, որը Թբիլիսի էր եկել Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար, այսօր առավոտյան հայտնվեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին:

Ավելի ուշ իշխող կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ տեղի է ունեցել «արձանագրային սխալ» եւ ընդհատեց միջազգային խորհրդարանական համաժողովը, որին մասնակցում էին 25 երկրի 100 պատվիրակ:

Նյութը՝ Նորություն Վրաստան -ից