Մայրաքաղաքում արդեն մի քանի գիշեր է անդադար անձրևում է։ Ուժեղ տեղումները Թբիլիսիում խնդիրներ են առաջացրել։ Որոշ շրջաններում հեղեղվել են առաջին հարկերն ու նկուղները։ Արտակարգ իրավիճակների ծառայություն ավելի քան 60 ահազանգ է գրանցվել:

Ուժեղ անձրևների պատճառով Թբիլիսիում բնակելի տներից մեկի պատը փլուզվել է։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, գիշերվա ընթացքում 112 են զանգահարել ավելի քան 60 մարդ։ Նշվում է, որ ամբողջ գիշեր և այժմ էլ շարունակվում են մաքրման աշխատանքները:

Բաժնում բացատրում են, որ գործում է Թբիլիսիի գետերի դիտարկում։ Նրանց խոսքով Թբիլիսիում գետերի վիճակը ենթակա է վերահսկման։