11-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սիմոնյանը պատրաստվում է Սևանում նոր բջջային հավելվածի ներկայացմանը, որը մշակել է իր թիմի հետ: Նա հույս ունի գրավել ներդրողներին նախագիծ, և, ի վերջո ավարտին հասցնել իր մտահղացումը:

Մոտ ապագայում բջջային Raeeod հավելվածն ամենայն հավանականությամբ շատ սմարթֆոններ կունենան, սակայն ոչ բոլոր օգտատերերը կիմանան, որ այդ հավելվածն ստեղծել է 17-ամյա ախալքալաքցի տղան: Այս հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի՝ լսել, կիսվել ընկերների հետ և գնահատել երաժշտությունը: Մեկ ամսից Գրիգորն իր ստեղծած հավելվածը կներկայացնի Սևանում:

Գրիգործը մանկուց է ծրագրավորմամբ հետաքրքրվել. «Ես համակարգչային խաղեր էին խաղում և ինձ հետաքրքրեց, թե ինչպես են դրանք ստեղծվում», – պատմում է նա:

Գրիգորի խոսքերով, այն ինչ ինքը գիտի, ինքնուրույն՝ ինտերներից է սովորել: Մոտ մեկ տարի առաջ նա սկսել է հաճախել ԱրՄաթ ինժիներական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս մինչև 18 տարեկան պատանիներին զբաղվել ծրագրավորմամբ:

griqor2

Նրա նոր հավելվածն instagram-ի անալոգ է, բայց երաժշտության ոլորտում: Նոր հավելված ստեղծելու գաղափարը շատ պատահական է առաջացել: «Մի անգամ ես պարզապես նստել էի և երաժշտություն էի լսում,- պատմում է Գրիգորը, – և ես հասկացա, որ հարմար հավելված չկա, որով հնարավոր կլինե դա անել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի ինքս մշակել ծրագիր: Այս հավելվածի շնորհիվ հնարավոր կլինի կիսվել երաժշտությամբ, տեսնել, ավելացնեն ընկերները և գնահատեն՝ ինչպես ինստագրամի լուսանկարները»:

Պատանին ընդունում է, որ իր բնավորության գլխավոր գիծը, որն օգնել է հաջողության հասնել ծրագրավորման ոլորտում, դա հետաքրքրասիրությունն է: «Ինձ ամեն ինչ հետաքրքիր է՝ ինչպես և ինչ է ստեղծվում, ինչպես է աշխատում: Եթե հետաքրքրություն չկա, ապա իմաստ չունի դրանով զբաղվել», – պատմում է նա:

Մարդկանց մեջ ամենաշատը սիրում է նպատակասլացությունը և ատում է, երբ մարդ հաստատակամ է, եսասեր և միայն իր մասին է մտածում: Գրիգորի խոսքերով, նա կարող է իր շրջապատի մարդկանց բնութագրել՝ «ուրախ մարդիկ, որոնք չեն բողոքում և ամբողջ օրը չեն մտահոգվում խնդիրներով»:

griqor3

Գրիգորն իրեն առանձնահատուկ չի համարում, ի տարբերություն իր ընկերների, ովքեր վստահ են, որ նա առանձնանում է մյուս երիտասարդներից: «Գրիգորին ինձ որպես մարդ դուր է գալիս: Նա շատ տաղանդավոր է, և, միևնույն ժամանակ համեստ, դաստիարակված: Գիտի, թե ինչպես շփվել աղջիկների հետ: Նա նման չէ մյուս տղաներին», – կիսվում է Գրիգորի ընկերուհիներից մեկը:

Պատանու խոսքերով, նրա այս հետաքրքրությունը երբեք իր ընտանիքում և ամենամոտ ընկերների շրջանում որևէ կոնֆլիկտ չի առաջացրել: «Միակ բանը, որ ծնողներս ուզում են, դա այն է, որ ես դառնամ բժիշկ», ծիծաղում է Գրիգորը, որը ծնվել է մի ընտանիքում, որտեղ գրեթե բոլոր բժիշկներ են: Ծրագրավորումից բացի մեր հերոսը հետաքրքրվում է սպորտով (բռնցքամարտ), ինչպես նաև հետաքրքրում է քաղաքականությամբ և տնտեսությամբ: Այստեղ, նույնպես նրա հետաքրքրասիրությունն աշխատել է: Գրիգորին հետաքրքիր է, թե ինչպես է կառուցված և աշխատում երկրի տնտեսությունը, բիզնեսը, ձեռնարկությունները և այլն:

Դպրոցն ավարտելուց հետո Երևանում կշարունակի կրթությունը, բայց դեռ չի որոշել կոնկրետ՝ բիզնես-կառավարում թե ծրագրավորում: Ապագայում նա երազում է՝ բջջային հավելվածներ մշակող սեփական ընկերությունը հիմնել և ինչ-որ մի մեծ քաղաքում ապրելու մասին:

Գրիգորը վստահ է, որ ապագան բջջային ծրագրերինն է: Յուրաքանչյուր ոլորտրում, ցանկացած ճաշակի հավելաված կգտնվի, և այսօր մարդկանց շատ դժվար է ապրել առանց սմարթֆոնի սովորական պատկերիկների: Նա հավատում է, որ, եթե այս ռեսուրսը խելացի ու ճիշտ օգտագործվի, ապա բջջային հավելվածները կարող են մեծ օգուտ բերել հասարակությանը:

Ամալյա Բաբայան