Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2015թ. հունվար-հուլիս ամիսների հանցագործությունների վիճակագրությունը: Ըստ այդ տեղեկությունների, հանցագործությունների մակարդակը համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 4.32%-ով:

Ներքին գործերի նախարարության տվյալներով վիճակագրությունը կազմվել է մի քանի նախարարությունների և գերատեսչությունների տվյալների հիման վրա` Ներքին գործերի նախարարության, Դատախազության, Արդարադատության նախարարության, Պաշտպանության նախարարության,Պատիժների կրման և պրոբացիայի նախարարության, Ֆինանսների նախարարության:

2015թ. հունվար-հուլիսին, Վրաստանի բոլոր քննչական մարմիններում գրանցվել է` 20438 հանցագործություն, որից 11506-ը ` բացահայտվել են: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմում է `56.3%: Նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած այն նվազել է 4.32%-ով:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածքային քննչական ստորաբաժանումների տվյալներով, 2015թ. հունվար-հուլիսին արձանագրվել է 14339 հանցագործություն, այդ թվում, 9536-ը` բացահայտվել: Հանցագործությունների բացահայտման այդ ցուցանիշը կազմում է` 66,5%: Նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած այն նվազել է` 4.81%-ով:

Էդիտա Բադասյան