Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ադիգենի քաղաքապետարան։

Այս մասին տեղեկացնում է Սացխե-Ջավախքի տարածաշրջանային վարչության facebook-յան էջը։

Սալոմե Զուրաբիշվիլին Աբասթումանի վերականգնողական կենտրոնում հանդիպում է ունեցել տեղի ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլու և տեղական կառավարության ներկայացուցիչների հետ։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Աբասթումանում ուսումնասիրել է նոր վերականգնողական կենտրոնի շինարարությունը, Գոգիրդի լողավազանները, Ռեմերտի կամուրջը, ծանոթացել է Աբասթումանի մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման հետ։