Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ծախսվել է 20 000 լարի: Փողոցները լուսավորված են, իսկ գյուղում այսպես կոչված արհեստական ջրամբար «Բարվայի գյոլը» մաքրված: Աշխատանքներն իրականացվել է գյուղացիների կողմից:

Կենտրոնական փողոցը մինչև վերջ լուսավորված է, մինչ այդ լուսավորություն կար, բայց ոչ ամբողջովին, նաև լուսավորվել են մի քանի երկրորդական փողոցներ՝ 100-150 մ:

Անտառի մոտակայքում գտնվող գյուղի տաղավարը նույնպես լուսավորվել է: Այստեղ գյուղացիները հանգստանում են տարվա տաք ժամանակահատվածում:

Ըստ Կարտիկամ գյուղում քաղաքապետի ներկայացուցչի, աշխատանքներն արդեն ավարտված են:

Ընդհանուր առմամբ տեղադրվել է 36 սյուն, որոնցից 27-ը լուսատու լապտերներով, իսկ մնացած 9-ը գործածվել են նրա համար, որպեսզի էլեկտրականությունը հասնի մինչև տաղավար:

Kartikam 2

Kartikam 1

Աշխատանքներն իրականացրել են Կարտիկամ գյուղի 4 բնակիչներ` Սպարտակ Երանոսյանը, Հրաչ Չեչելյանը, Ալեքսո Անտոնյանը և Լյովա Դումանյանը:

Ըստ նրանց` գյուղին ինչ-որ լավ բան անելու համար որոշել են պայմանագիր կնքել քաղաքապետարանի հետ և ստանձնել այդ պարտականությունները:

«Քանի որ մենք այս ոլորտում փորձ չունեինք, դժվար էր, բայց Կարտիկամում քաղաքապետի ներկայացուցիչ Շալո Էլիզաբարյանը և Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզաբարյանը մեզ շատ օգնեցին, ինչի համար մենք երախտապարտ ենք նրանց», – ասում է Լյովա Դումանյանը:

Kartikam 4

Kartikam 3

Կարտիկամում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում փետրվարի 27-ին տեղի է ունեցել գյուղի ակտիվի ժողովը, որի ընթացքում որոշվել է մաքրել և արհեստական ջրամբարը ջրով լցնել՝ կովերին ջրելու համար, ինչպես նաև կենտրոնական փողոցում ավարտին հասցնել լուսավորումը:

Այս տարի, «Օգնություն գյուղին» ծրագրով Կարտիկամը ստացել է 20 000 լարի:

Կարտիկամում 430 տնտեսություն կա: Համատարած բոլոր ընտանիքներն այստեղ կով չեն պահում, սակայն դեռևս մածամասնությունը չի ուզում հրաժարվել անասնապահությունից: Գյուղում կա մոտ 500 կով և գյուղում արդիական է կովերին ջրելու խնդիրը:

Երկամյա ընդմիջումից հետո, պետությունը վերսկսեց «Օգնություն գյուղին» ծրագիրը` կրճատելով գյուղերի համար հատկացված գումարի չափը: Պետությունը 20 միլիոն լարի է հատկացրել ծրագրի համար, Ախալքալաքի մունիցիպալիտետը ստացել է 922 000 հազար լարի:

Բրատիսլավ Իգիթխանյան