Շուտով կսկսվի Ախալքալաք-Կարծախ եւ Ախալքալաք-Ախալցիխե ավտոճանապարհների վերականգնումը: Աշխատանքները կիրականացվեն «Արալի» ընկերության կողմից:

Կվերանորոգվի Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի սկզբնական հատվածի առաջին երեք կիլոմետրը (0-3 կմ), սկսած բերդից մինչեւ նախկին զինվորական ավանի վերջը, ինչպես նաև Վաչիան գյուղից դեպի Կարծախ (10-25 կմ) հատվածը:

Այս հատվածներն ամբողջական բարակ շերտով կասֆալտապատվեն, իսկ ճանապարհի մնացած հատվածում կիրականացվեն փոսային նորոգման աշխատանքներ:

Ասֆալտապատվում է նաև Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի երկու հատված: Ախալցիխեից դեպի Ռուսթավի 18 կմ և Կորխի կամուրջից մինչեւ Ախալքալաք հատվածը:

Այս աշխատանքների համար տենդերը շահել է «Արալի» ընկերությունը: Ըստ ընկերության տնօրենի՝ Թաթեիշվիլու, մեկ շաբաթից այդ աշխատանքները կսկսվեն: