Վրաստանի ուղղափառ քրիստոնյաները այսօր նշեցին Տիրոջ Պայծառակերպության Տոնը (Փերիսցվալեբա): Առանձնահատուկ կերպով այս տոնը նշվում է Քարելի շրջանի Ռուիսի գյուղում, որտեղ գտնվում է Տիրոջ Պայծառակերպության անվան եկեղեցին:

Այսօր, օգոստոսի 19-ին Ախալքալաքի շրջանի ուղղափառ քրիստոնյաները հավաքվել էին Ախալքալաքի վրացական եկեղեցում, նշելու Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

Եկեղեցում կային մոտ 50 մարդ: Եկեղեցական արարողությունը սկսվեց 8:30-ին և ավարտվեց ժամը 11-ին, ինչից հետո տեղի ունեցավ մրգերի օրհնության արարողությունը:

Տիրոջ Պայծառակերպության տոնը մեկն է 12 մեծ կրոնական տոներից, որոնք նշում է Վրաստանի ուղղափառ եկեղեցին:
Տոնը նշվում է ի պատիվ Տեր Հիսուս Քրիստոսի կերպարանափոխմանը իր աշակերտների առջև Թաբոր լեռան վրա: Այս օրը, եկեղեցին հանդիսավորությամբ խոստովանում և փառաբանում է աստվածայնության և մարդկության կապը` ի դեմս Հիսուս Քրիստոսի:

Կերպարանափոխման մասին մեզ տեղեկացնում են ավետարանիչները` Մաթեոսը, Մարկոսը և Ղուկասը: Հիսուսն ընտրեց իր աշակերտներից Պետրոսին, Հակոբին և Հովհաննեսին, և նրանք հետ միասին բարձրացավ աղոթելու Թաբոր լեռան վրա: Քանի դեռ Տերն աղոթում էր, հոգնած աշակերտները քնեցին: Եւ երբ նրանք արթնացան, տեսան, որ Հիսուսը այլակերպվեց «Նրա երեսը փայլեց, իսկ հագուստը դարձավ կուրացնող սպիտակ»:

Վրաց ուղղափառ եկեղեցին տոնում է բոլոր տոները, ըստ հին օրացույցի:
Տիրոջ Պայծառակերպության տոնը հատկապես նշվում է Քարելի շրջանի Ռուիսի գյուղում: Այնտեղ Փերիսցվալեբան վերածվում է համաժողովրդական տոնի:

Այժմ, ըստ ուղղափառ եկեղեցական օրացույցի Ուսպենսկի պասի շրջանն է և միայն Տիրոջ Պայծառակերպության օրն է թույլատրվում ձուկ ուտել:

Շուշան Շիրինյան