Այսօրվանից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման պատճառով գործում է տեղաշարժման որոշակի սահմանափակ գրաֆիկ:

Ինչպես հաղորդել են ,,ԻնտերպրեսՆյուս’’ գործակալությանը Վրաստանի Տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս /Դարյալի կիրճ/ ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կիլոմետրում 2015 թվականի օգոստոսի 18-ից մինչև 30-ը ավտոտրանսպորտի երթևեկությունը տեղի կունենա հետևյալ ռեժիմով. գիշերը՝ 00.00–ից մինչև 05.30–ը արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է ժամը 20.30-ից մինչև 05.30-ը:

Ինչպես նաև արգելվում է կցանքով, կիսակցանքով տրանսպորտի և ավտոբուսների երթևեկությունը, որոնց մեջ մարդկանց քանակը գերազանցում է 30-ը՝ ինտենսիվ տեղումների ժամանակ 20.30-ից մինչև 05.30-ը:

20.30-ից մինչև 00.00 արգելվում է մեկից ավելի տրանսպորտային միջոցների միաժամանակյա հանդիպակաց երթևեկությունը երկու կողմերից /կցանքով, կիսակցանքով տրանսպորտի և ավտոբուսների երթևեկությունը, որոնց տարողությունը գերազանցում է 30 տեղը/:

Իսկ մնացած ցերեկային ժամերին ավտոտրանսպորտի երթևեկությունը կլինի ազատ:
Այս ռեժիմով երթևեկությունը կիրագործվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության տակ:

Ինչպես հաղորդեցին jnews.ge-ին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտում նշված հատուկ ռեժիմը հաստատվել է Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հատուկ առաջարկությամբ, քանի որ ուժեղ տեղումների հետևանքով այս տեղանքում հնարավոր է քարաթափումներ:

Էդիտա Բադասյան