Ոչ կառավարական ,,Կանայք արդարության համար’’ կազմակերպությունն անցկացնում է քառօրյա վարժանքներ Ախալքալաքի և Նինոծմինդայի 25 կանանց համար` լիդերություն, հաղորդակցություններ և սոցիալական մեդիա թեմայով:

Նշված կազմակերպությունն արդեն երկու տարի աշխատում է Վրաստանի տարածաշրջաններում: Նմանատիպ թրեյնինգ-վարժանք անցկացվել է Ախալցիխեում, իսկ այսօր սկսվեց Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների կանանց համար:

Նախագծի նպատակը կանանց լիդերության մասին տեղեկատվություն հաղորդելն է, ունակությունների զարգացումը, որոնք անհրաժեշտ են կանանց լիդերության համար, ինչպես նաև որպեսզի նրանք լինեն ակտիվ ընտրողներ:

Վարժանքը անցկացվում է Ախալքալաքի Վարչության շենքում և այն կտևի չորս օր: Նախագիծը ֆինանսավորում է Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամը:

Կազմակերպության մարզիչ – խորհրդական Նանա Գոգոխիան գոհ է հավաքված խմբից:
,,Ես կարող եմ ասել, որ այս օրերը կլինեն շատ արդյունավետ: Նրանք արդեն ակտիվ են այն ոլորտում, որտեղ աշխատում են: Նրանք ցանկանում են իրենց մեջ զարգացնել առաջնորդի ընդունակությունները, որն արդեն իրենք ունեն: Ես ուրախ եմ, որ ծանոթացել եմ նրանց հետ, ոչ միայն կարելի է ասել, որ նրանք ակտիվ են, այլև կանայք են, ովքեր ձգտում են ու մտածում’’, – ասում է Նանա Գոգոխիան:

Սա նախագծի առաջին փուլն է: Երկրորդ մասը կանցկացվի Թբիլիսիում` ուր կհրավիրեն ամենաակտիվ կանանց և այնտեղ նրանք կստանան հավաստագրեր:
Նանա Գոգոխիայի խոսքով, իրենք արդեն սկսել են համագործակցել տարածաշրջանի հետ և այն կլինի շարունակական:

Շուշան Շիրինյան