Չարենց, Դարբինյան, Ջավախիշվիլի, Ճավճավաձե և Ռուսթավելի փողոցների Թավիսուփլեբա փողոցի հետ խաչմերուկներում հայտնվել են հետիոտնային նշագծումներ:

Քաղաքի բնակիչները ողջունում են տեղական իշխանությունների այս նախաձեռնությունը:

«Ես շատ ուրախ եմ, որ նշագծել են հետիոտնային անցումները, հիմա մեքենաները կզիջեն հետիոտնին», – ասում է Ախալքալաք քաղաքի բնակիչ Սեդան:

«Ճանապարհային նշաններով և նշագծումներով փողոցն ավելի գեղեցիկ է, ցանկալի է, որ բոլոր փողոցները նշագծվեն», – ասում է մեկ այլ բնակիչ:

Հետիոտնային նշագծումների տենդերը շահել է ՍՊԸ «Գոլդ 777» ընկերությունը:

«Գոլդ 777» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վարդ Մոսոյանի խոսքերով, ավարտվել են նշագծման հիմնական աշխատանքները: Մնում է ճանապարհային նշանները տեղակայել և 8 արհեստական անհարթությունները՝ այսպես կոչված «պառկած ոստիկանները»:

Տենդերը հայտարարվել էր 2019 թվականի ապրիլի 11-ին: Տենդերի նախնական գումարը կազմում էր 20,706,00 լարի, բայց հաղթողը շահել է 20,500,00 լարիի չափով:

Բրատիսլավ Իգիթխանյան