Այսօր, հունիսի մեկին, ինչպես ամեն տարի, Սաթխա գյուղում նշեցին գյուղի օրը, 1918 թ. թուրքերի դեմ պայքարած զոհերի հիշատակին` պաշտպանելով իրենց հայրենի Ջավախքը և գյուղը:
Satkha7

Գյուղում էին հավաքվել՝ ինչպես Սաթխայի բնակիչները, այնպես էլ հարեւան գյուղերի: Ավանդաբար, համերգին և կերուխումին զուգահեռ, տոնավաճառ կար, որտեղ վաճառում էին խաղալիքներ, հագուստ, սնունդ, խմիչք և քաղցրավենիք: Մի փոքր ավելի այն կողմ անվանի համագյուղացիների լուսանկարների ավանդական ցուցահանդեսն էր, իսկ կողքին էլ՝ Սաթխայի բնակիչների կենցաղային հին իրերի ցուցահանդեսը: Ինչպես միշտ, այս տոնի առթիվ գյուղում պատրաստում են ավանդական խաշլամա, սեղաններ են գցվում, իսկ երեխաները բեմում հանդես են գալիս երգով ու պարով: Այստեղ կարող եք տեսնել նաև սպորտային մրցույթներ, մրցում են՝ ուժով եւ խելքով:
Satkha 1

satkha 2

Տոնակատարությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը եւ Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Satkha 3

Satkha4
Սաթխան այն սակավաթիվ գյուղերից է, որի բնակիչները նախընտրել են պայքարել, ոչ թե գաղթել: Պատերազմը դադարեց, եւ աստիճանաբար գյուղացիները վերադարձան: Պատերազմից առաջ, 3,400 բնակիչ ունեցող գյուղում մնացել է ընդամենը 1000 բնակչի հետ:
Satkha 5

Satkha 6

Satkha 7

Satkha 8
Քիրստինե Մարաբյան