Ադրբեջանը վրացական գրադարաններին տրամադրում է հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր: Թեեւ գրադարանները դրանց մեջ չեն տեսնում խնդիրներ, Վրաստանի ադրբեջանցիներից ոմանք վախենում են, որ դա կարող է նպաստել էթնիկ լարվածության առաջացմանը:

Երբ ադրբեջանցի Իմրան Գաֆարովը, ով Մառնեուլիի` հարավային Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանի ադրբեջանական բնակչության էթնիկական մեծամասնությամբ զբաղեցրած տարածքների բնակիչ է` տեղի հանրային գրադարանում հայերի դեմ տարածքային պահանջների եւ ատելության խոսքով լի մի գիրք հայտնաբերեց, աչքերին չէր կարողանում հավատալ:

«Երբ այցելեցի Մառնեուլի գրադարան, ես տեսա «Արեւմտյան Ադրբեջանի հուշաարձանները» գիրքը` Ազիզ Ալեքպերիի կողմից գրված: Ես կարծում էի, որ գիրքը կլիներ Ադրբեջանի արեւմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին: Սակայն, երբ ես կարդացի գիրքը, պարզ դարձավ, որ գիրքը Հայաստանում գտնվող հուշարձանների մասին է: Գիրքը պարունակում էր հայերի հանդեպ թշնամանքի տարրեր», – ասել է Ի.Գաֆարովը:

Գրադարանն ուներ գրքի երկու օրինակ: 2006 թ. Հրատարակության 13-րդ էջում պատմվում է Հայաստանի տարածքային պահանջների մասին: 21-րդ էջում հեղինակը պնդում է, որ հայերը չորս անգամ ցեղասպանություն են արել ադրբեջանցիների նկատմամբ: 2007 թ. Հրատարակությունը պարունակում է «Արեւմտյան Ադրբեջան» քարտեզ, որի վրա տեղակայված են Հայաստանի վերաբերյալ ադրբեջանական տարբերակները:

Գրադարանը պարունակում է այլ քարոզչական նյութեր, որոնք կարելի է բաժանել երեք տեսակի. Հայաստանի եւ հայերի հանդեպ ատելության հրահրում, Իրանի դեմ անջատողական եւ տարածքային պահանջների պահպանում եւ իշխող Իլհամ Ալիեւի ընտանիքի քարոզչությունը:

Բաց ատելության հռետորաբանությունը

«Վրաց-ադրբեջանական հողերը» գրքում հեղինակը Էլդանիզ Իբրահիմովը, չնայած նրան, որ հստակ չի արտահայտում իր նպատակը, ակնհայտորեն հստակ ուղերձ է հղում վրացական ադրբեջանցիներին անկախության համար պայքարի կոչով: Չնայած այն հանգամանքին, որ գիրքը ենթադրաբար գրված է Ադրբեջանի հուշարձանների մասին, այն սկսվում է 1918 թ. Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալիմարան Թոփչբաշովի ելույթով.

«Քաղաքականությունից ավելի ճկուն եւ փոփոխական բան չկա: Մեր կյանքի հույսերն ազատության ժամանակ իրականություն կդառնան: Մենք երբեք չենք կորցրել հույսը: Մենք միշտ հավատում ենք, որ մեր ժողովուրդը կարող է ազատ ապրել, եւ, որ մենք ամեն ինչ կանենք անկախանալու համար: Մեզ երբեք չի լքել այս արժանապատիվ նախաձեռնությունը, բայց այն երբեք չի իրագործվի, քանի որ մենք երբեք չենք ընդունում ավելի վեհ իրավիճակ, քան այս է»:

Գրքի 9-րդ էջում հեղինակը նշում է հետեւյալը. «Երբեմն որոշակի հետաքրքիր ուսումնասիրություններ են հրապարակվում Վրաստանի ադրբեջանցիների մասին: Նրանց կյանքը, խնդիրները եւ իրավիճակն ադրբեջանական լրատվամիջոցների համար կարեւոր թեմաներ են: ԶԼՄ-ները, այդ թվում` վեբ-կայքեր, հատուկ տեղ են հատկացնում Վրաստանում բնակվող ադրբեջանցիների թեմային: Սակայն դա բավարար չէ: Մեր մատները պետք է լինեն մշտապես Բորչալիի [Քվեմո-Քարթլիի մասերի պատմական անվանում] զարկերակի վրա, քանի որ այս տարածաշրջանը հատուկ իմաստ ունի մեզ համար»:

Գրքի այդ հատվածները ներառված չեն ռուսերեն եւ անգլերեն թարգմանություններում:

Նույն գրադարանում «Հայերն ու փաստերը» չորրորդ հատորի յուրաքանչյուր էջ պարունակում է համեմատաբար կոպիտ ատելության խոսք: 1925-ի էջում հայերը նկարագրվում են որպես «գնչուներ» եւ «ստրուկներ»:

«Հայերը եկվորներ են Թուրքիայում եւ Կովկասում, որոնք հիանալի հարմարվեցին նոր առատաձեռն հողերի վրա: Նրանք օգտվեցին թուրք ժողովուրդների հյուրընկալությունից եւ որոշեցին ապրել այստեղ: Սակայն նրանք չկարողացան ազատվել իրենց գնչուական մեթոդներից եւ վերածվեցին հզոր պետությունների քաղաքական տիկնիկների: Նրանք դարձան իրենց կառավարիչների հավերժական թշնամիները, որոնց ենթակայության տակ ապրել են երկար տարիներ»:

1942 եւ 1943 էջերը բացահայտ ատելությամբ լցված հռետորաբանություն է. «Կգա մի ժամանակ, երբ հայերը կանիծվեն մարդկության կողմից եւ կհիշվեն գիտնականների եւ պատմական գործիչների կողմից որպես երկիմաստ, անբարոյական, չարամիտ ցեղ, որոնք խեղաթյուրել են պատմությունը, փոխելով հուշարձանների, պատմական վայրերի եւ թուրքերին պատկանող վայրերի անունները, դրանք վերածելով հայկականի»:

Գոյություն ունեն նաեւ մի շարք գրքեր, որոնք պարունակում են այնպիսի բովանդակություն, որն աջակցում է Իրանի դեմ անջատողական պահանջներին, օրինակ, բանաստեղծ Խալիլ Ռիզա Ուլյուտուրկի աշխատանքը: Այս քարոզչական գրքերի մեծ մասը հրապարակվել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հրամանով:

Գրադարանի տնօրեն Լանա Խաշալաշվիլին OC Media-ին ասել է, որ ինքը տեղյակ չէ գրքերի ատելության խոսքի առկայության մասին:

«Երբ առաջին անգամ բացվեց գրադարանը, ադրբեջանական դեսպանատունն ադրբեջանական լեզվով 800 գիրք ներկայացրեց հաստատությունը: Մենք չունենք այդ գրքերը ստուգելու լիազորություն, քանի որ դիտում ենք գրադարանը որպես արխիվ: Մենք այդ գրքերը ցանկից հանելու իրավասություն չունենք», – ասում է նա:

«Պարզապես արխիվ»

Նման գրքերը հասանելի են ոչ միայն Մառնեուլիի գրադարաններում:

2009 թ. փետրվարին ադրբեջանական «525-րդ գազետ» թերթը հաղորդեց, որ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը մեծ թվով գրքեր է ուղարկել Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանին, Թբիլիսիի պետական համալսարանին, Ադրբեջանի մշակույթի կենտրոնին եւ Ադրբեջանի գրադարաններին, ինչպես նաեւ այլ հաստատությունների:

«Այս գրքերը եւ ֆիլմերը նվիրված են Ադրբեջանի հարուստ մշակույթի, պատմության, գրականության եւ արվեստի թեմաներին, ժամանակակից արտաքին քաղաքականությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային»:

«525-րդ գազետ» թերթի տվյալներով, ուղարկված գրքերի շարքում են՝ «Հեյդար Ալիեւն ու մշակույթը», «Մեր մշակույթի եւ մշակութային արժեքների պաշտպան», «Ալի Էյվազովի մարդասիրության եւ բարեգործության առաքելությունը» եւ «հայկական ահաբեկչությունը»:

2009 թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Ազգային գրադարանը Վրաստան է ուղարկել 3,488 կտոր գիրք: Այս գրքերը բաժանվեցին կրթական հաստատություններին եւ գրադարաններին:

Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանին ուղարկված գրքերից մեկը Ակիֆ Նագիի «Ղարաբաղյան հակամարտությունը` կարճ պատմություն» գիրքն էր: Ներածականի համաձայն, «գիրքը ներկայացնում է հայերի բնավորության, ագրեսիվության եւ տարածման մասին փաստեր` ադրբեջանական ժողովրդի նկատմամբ հեռավոր անցյալից»: Առաջինից մինչեւ վերջին էջը գիրքը լցված է հայ ժողովրդի նկատմամբ վիրավորանքներով: Գրադարանում կան նաեւ գրքեր, որոնք փառաբանում են իշխող ընտանիքին Ադրբեջանում:

Գրադարանի տնօրեն Լեւան Թաքակիշվիլիի խոսքերով, հաստատության բոլոր գրքերին նույն կերպ են վերաբերվում, իսկ գրադարանը համարվում է ընդամենը արխիվ:

«Անմեղ մարդկանց հավաքական կերպարանափոխելը սխալ է»

Չնայած այն հանգամանքին, որ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ էթնիկ ադրբեջանցի Ահմադ Իմամգուլիեւը այդ գրքերը չի կարդացել, նա «OC Media»-ին ասել է, որ անընդունելի է ատելության մասին խոսակցությունները որոշակի ժողովուրդների դեմ:

«Նորմալ է ագրեսիվ պատասխան տալ ցանկացած պետության կեղտոտ քաղաքականությանը: Այնուամենայնիվ, անմեղ մարդկանց հավաքական կերպով մեղադրելը սխալ է: Ազգային խմբերին կոպիտ մակդիրներ տալ չի կարելի: Օրինակ, կարելի է ասել, որ ռուսական պետությունը ագրեսոր է, բայց մենք իրավունք չունենք օգտվել այդպիսի խոսքերից ռուս ժողովրդի հանդեպ»:

Սակայն Իմգուլիեւը չի հավատում, որ նման գրքերը Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների միջեւ ատելություն են առաջացնում: Ըստ նրա, շատերը չեն կարդում նման գրքեր: Նա նաեւ ավելացրեց, որ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները միշտ էլ բարեկամական հարաբերություններ ունեն:

«Վրացական պետությունը չպետք է թույլ տա, որ նման գրքեր ներմուվծի Վրաստան»

Աիդա Թաղիեւան, որը ադրբեջանցի էթնիկ կին եւ հասարակական գործիչ է Վրաստանում, կարծում է, որ ատելության խոսք պարունակող գրքերը պետք է հեռացվեն գրադարաններից:

«Միանգամայն սխալ է մարդկանց կոչել «ցածրակարգ» կամ «երկերեսանի»: Վրացական պետությունը չպետք է թույլ տա, որ նման գրքեր ներմուծվեն Վրաստան», – ասել է նա OC Media-ին:

Նրա խոսքերով, նման գրքերն ունեն «հոգեբանական ազդեցություն» Վրաստանում ապրող ադրբեջանցիների վրա:

«Ադրբեջանի կողմից ճնշման արդյունքում Վրաստանի ադրբեջանցիների մոտ 80 տոկոսը ներկայումս որոշակի ատելություն է ապրում հայերի նկատմամբ: Թեեւ մակերեսի վրա դա ակնհայտ չէ, այն զգացվում է որոշակի համատեքստերում: Նման գրքերը մեծացնում են այդ ճնշումը», – ասաց Թաղիեւան:

Նա նաեւ նշել է, որ այդ ճնշումն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է: «Ադրբեջանի կառավարությունը մեզ համարում է իրենց մի մասը: Հայերի նկատմամբ ատելությամբ լցված Վրաստանի ադրբեջանցիները օգտակար կլինեն հայերի դեմ պայքարում: Եթե այստեղ ծագող կոնֆլիկտ կա, ապա դրանք կօգտագործեն իրենց օգտին», – ասաց նա: Այնուամենայնիվ, նա ավելացրեց, որ Վրաստանը հասկանում է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեծապես տուժել է:

«Մենք ափսոսում ենք, եւ մենք միշտ դատապարտել ենք Խոջալուի ցեղասպանությունը: Սակայն արդարությունը չի առաջանում ատելությունից: Սա չի նշանակում, որ մենք պետք է Վրաստանում հայերի հետ թշնամի լինենք: Պատերազմը վերապրած անմեղ մարդիկ չպետք է թիրախ դառնան: Վրաստանում ապրողները, ընդհանուր առմամբ, չեն մասնակցում հակամարտությանը: Այս խնդիրները պետք է որոշվեն ոչ թե մեր, այլ պետությունների միջեւ»:

Նյութը` OC Media-ի