Առավոտյան ժամը 10:00-ից Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցում է Տոնական պատարագին Փարվանա լճի ափին:

Հունիսի 1-ի Սուրբ պատարագն անցկացվում է որպես Սուրբ Նինոյի ճանապարհով ուխտագնացության ողջերթի խոսք:

Փարվանա լճի մոտ հավաքվել են շատ ուխտավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ եւ պարզապես բնակիչներ: Ինչպես կանխատեսում էին ԶԼՄ-ները, սպասվում է, որ Սբ. Նինոյի ճանապարհով նախագահի հետ միասին անցնելու է 2000 մարդ: Ամեն տարի այս օրը սկսվում է ուխտագնացությունը Սուրբ Նինոյի ճանապարհով հենց Փոկա գյուղից: Ուխտագնացությունը կատարելու համար նույնիսկ այլ երկրներից են ժամանում, սակայն ամեն տարի ուխտավորների թիվը հասնում էր մինչեւ 50-ի:

Պատարագից հետո կսկսվի երթը: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածում ուխտավորները կանցնեն Ջավախքից մինչեւ Մցխեթա՝ հուլիսի 13-ին Սվետիցխովլոբայի տոնական պատարագին մասնակցելու համար: