Անարդյունավետ երկլեզու կրթությունը, մայրենի լեզվի դասագրքերի բացակայությունը, մասնագետների սակավությունը, սխալներ դասագրքերում և որոշ այլ հիմնախնդիրներ Ջավախքի հայկական դպրոցներում, որոնց մասին խոսում են կրթության ոլորտի փորձագետները 2015-2016 ուսումնական տարվա շեմին:

Ախալքալաքի շրջանում կա 65 դպրոց, որից 55-ը հայկական է, 7-ը վրացական, 1-ը ռուսական և 2-ը խառը` հայ-վրացական ուսուցմամբ: Այդ դպրոցներում ընդհանուր սովորում է 7717 աշակերտ: Նինոծմինդայի շրջանում կա 38 դպրոց` 4-ը վրացական է, 3-ը ռուսական, իսկ մնացած 31-ը` հայկական: Նինոծմինդայի շրջանում մոտավորապես 3990 աշակերտ է սովորում:

Ջավախքի հայկական դպրոցներում ուսուցումը յուրահատուկ է. Այն ամբողջությամբ չի համապատասխանում ոչ վրացական, ոչ էլ հայկական կրթության համակարգին: Այս դպրոցների շրջանավարտների համար բարձրագույն կրթության ստացումը վրացական ԲՈՒՀ-ում դժվար է վրաց լեզվի ոչ բավարար իմացության պատճառով, հիմնախնդրային է նաև նրանց ընդունելությունը հայկական ԲՈՒՀ-եր, քանի որ Հայաստանի ու Վրաստանի կրթական համակարգերը տարբերեն:

Ոչ կառավարական «Քաղաքացիական կրթությունը իրավական պետության համար» կազմակերպության ղեկավար Սեդա Մելքումյանի խոսքերով, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` նոր համակարգի անցնելուց հետո, սկսվեց նոր դասագրքերի թողարկումը, նրանից հետո, երբ Վրաստանը ինքնուրույն կերպով սկսեց իր հայկական և ադրբեջանական դպրոցների համար դասագրքերի պատրաստումը, սկսվեցին նաև հիմնախնդիրները Վրաստանի ամենամեծ և հոծ կերպով բնակվող ազգային փոքրամասնությունների դասագրքերի թարգմանության հետ:

«Ներկա պայմաններում դասագրքերը ունեն ոչ միայն տեխիկական թերություններ. Այսինքն թերություններ կապված թարգմանության հետ, այլև կան շատ իմաստային սխալներ: Թերություններ կան օրինակ ֆիզիկայի, քիմիայի դասագրքերում, էլ չենք խոսում հումանիտար առարկաների մասին, որտեղ սխալները շատ են: Այդ հիմնախնդիրների վերացման համար պետք է համակարգային մոտեցում: Նախարարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են դասագրքերի տպագրության թույլտվության համար, պետք է անցկացնեն այդ դասագրքերի
միասնական մոնիտորինգ այդ առարկաների մանկավարժների հետ միասին: Առարկաների մասնագետը ավելի լավ գիտե, թե որ էջում և ինչ սխալներ կան: Ես չեմ առաջարկում, որ ամբողջ դասագիրքը նորից տպագրեն, քանի որ դրա համար ծախսվելեն հսկայական գումարներ, այլ. Կրթության Նախարարության հետ համաձայնեցրած`պատրաստվեն ներդիրներ, ինչպես արվում էին նախկինում: Բայց կա նաև այլ խնդիր, օրինակ կենսաբանության դասագիրքը ընդհանրապես չի թարգմանված, ինչպես կարող է սովորել տվյալ առարկան աշակերտը, ով համարյա չի տիրապետում վրացերենին», – ասում է ՍեդաՄելքումյանը:

Հայկական դպրոցների հիմնախնդիրները չեն սահմանափակվում ապաշնորհ կերպով կազմված դասագրքերով: Ջավախքի հայկական դպրոցները ամեն տարի Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունից ստանում է հայոց լեզվի ու գրականության դասագրքեր: 2014-2015 ուսումնական տարվա սկզբից Հայաստանի ու Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունների միջև ընթանում էին բանակցություններ Հայաստանից դասագրքերի ստացման և ընթացակարգերի հստակեցման վերաբերյալ: Մինչև նախարարությունների միջև ընթանում էին բանակցություններ` ուսումնական տարին ավարտվեց:

«Քաղաքացիական կրթության կենտրոն» կազմակերպության ղեկավար Անահիտ Ժամկոչյանը նշում է, որ հանրակրթական համակարգում անտեսվում է հայոց լեզու և գրականություն առարկան:

«Ես չգիտեմ, թե այս տարի ինչ փոփոխություններ կլինեն, բայց նախորդ տարիներին հայոց լեզուն չուներ ոչ մի կարգավիճակ, այսինքն շրջանավարտները չէին հանձնում քննություն հայոց լեզու ու գրականություն առարկայից: Դասատուների համար բոլոր առարկաներից կա հավաստագրում, թեստավորում, բայց ոչ հայոց լեզվի ու գրականության դասատուների համար: Բոլոր դասագրքերը մենք ստացանք, բացի հայոց լեզվից ու գրականությունից: Նույնիսկ դասամատյաններում տեղ չկա մայրենի լեզվի ու գրականության համար», – ասում է Անահիտ Ժամկոչյանը:

2015-2016 ուսումնական տարվանից Վրաստանի հանրակրթական համակարգում մտցվում է ազգային փոքրամասնության լեզվի չափանիշ, որը պետք է լուծի Անահիտ Ժամկոչյանի նշած հիմնախնդիրները, բայց գործնականում նշված չափանիշը այս տարի դեռ չի երևա:

Հայկական դպրոցների համար գոյություն ունեցող հիմնախնդիրներից երկլեզու ուսուցման համակարգն է, որը անարդյունավետ է համարվում Վրաստանում, այդ թվում նաև Կրթության և գիտության նախարարության կողմից:

Սեդա Մելքումյանի խոսքերով, երկլեզու ուսուցումը նախատեսված էր որպես լավ հնարավորություն վրաց լեզվի ուսուցման համար, բայց ժամանակի ընթացքում փոխվեց և անարդյունավետությունը ազդեց աշակերտների կրթական մակարդակի վրա:
«Նախապես երկլեզու ուսուցումը այլ համակարգով էր նախատեսված: Անպայման պետք է դասավանդեին երկու մանկավարժներ: Մանկավարժներից մեկը պետք է լիներ վրաց լեզվի մասնագետ, իսկ երկրորդը` առարկայական մասնագետ: Բայց հետո մոտեցումը փոխվեց: Երկլեզու համակարգի հիմնական նպատակը աստիճանաբար առարկայի մի մասի դասավանդումն էր վրացերենով, բայց քանի դեռ աշակերտները չեն տիրապետում պետական լեզվին, բնականաբար այդ մասը չեն կարող սովորել: Այլ բան է, եթե վրաց լեզվով ներկայացված նյութի 30%-ը թարգմանվեր նաև հայերեն, որպեսզի աշակերտը կարդար և վրացերեն, և հայերեն տարբերակները ու հասկանար նյութի բովանդակությունը: Ստացվում է, որ երեխան գիտի դասի մի մասը, չգիտի` մյուս մասը», – ասում է ոչ կառավարական Սեդա Մելքումյանը:

Ջավախքի հայկական դպրոցների առկա հիմնախնիր է համարվում նաև որակավորումը ու մանկավարժների բացակայությունը` երիտասարդների մեջ մանկավարժական բուհերում սովորելու անհետաքրքրության պատճառով:

«Մեզ մոտ ի հայտեն եկել այնքան ոչ կոմպետենտ կադրեր, ովքեր ավարտել են ոչ պետական հաստատություններ, որոնք նույնիսկ Հայաստանում չեն ճանաչված: Կան առարկաներ, օրինակ քիմիա, որ դասավանդում են այլ առարկաների մասնագետներ: Մասնագետներ չկան և մի քանի տարի անց չեն էլ լինի», – ասում է Ախալքալաքի կրթության ռեսուրս կենտրոնի ղեկավարՆարցիս Կարապետյանը:

Ինչպիսի՞ն կլինի նոր ուսումնական տարին, կլուծվեն արդյո՞ք դպրոցական կրթության նշված և այլ հիմնախնդիրներ, արդեն jnews.ge–ն կհետևի գործընթացում:

Քրիստինե Մարաբյան