Թբիլիսիում բացվել է Գրքի 21-րդ Միջազգային փառատոնը։ Այն տեղի է ունենում Expo Georgia-ում։
people and books
Փառատոնը կշարունակվի 4 օր: Մասնակիցների թիվը հասնում է 70-ի և ամբողջ ընթացքում կանցկացվեն 100-ից ավելի միջոցառումներ։
islam books
Ըստ ավանդույթի, Թբիլիսիի Գրքի Միջազգային փառատոնը ունենում է ֆոկուս-երկիր, և 2019 թվականին այս կարգավիճակով հանդես է գալիս Ֆինլանդիան։
presentation
Հետևաբար, մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը, Թբիլիսիի Գրքի Միջազգային Փառատոնի հատուկ հյուրերը կլինեն Ֆինլանդացի գրողները։
falling books
Թբիլիսիի Գրքի Միջազգային փառատոնի համար հատկացված է 4 տաղավար, որոնցից յուրաքանչյուրը բոլոր այս օրերի ընթացքում կծառայի գրասերներին։ Այստեղ կան նաև երեխաների համար հատկացված տաղավարներ, ինչպես նաև “Դերասանները գրականության համար” ծրագրի շրջանակներում կհյուրընկալվեն դերասաններ և կներկայացնեն գրքեր։
book
Գրքերի մեծ մասը այս օրերին ներկայացված են զեղչերով, հետևաբար դրանք ավելի հեշտ է ձեռք բերել։

Գրավաճառների խոսքով, փառատոնի առաջին իսկ օրը արդեն մի քանի տպագրությունների օրինակներ ամբողջությամբ վաճառվել են։
boooks

Ռիմա Մառանգոզյան