Անկախության օրը Վրաստանը նշում է մեծ շուքով և բազմաթիվ միջոցառումներով: Նրանք կլինեն նաև Ախալքալաքում:

Տոնակատարությունը նվիրված է 1918 թվականին Վրաստանի անկախության հռչակման տարեթվին: Վրաստանն իր անկախությունը վերականգնեց 1991 թվականին: Համապատասխան ակտը, ապրիլի 9-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքի հիման վրա ընդունել է հանրապետության Գերագույն խորհուրդը:

Այս տարի նշվում է պետական անկախության վերականգնման 28 – ամյակը: Լայնամասշտաբ միջոցառումներ կանցկացվեն Թբիլիսիում, Ախալքալաքում, Ախալցխայում և Վրաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև վրաց ռուսական սահմանին՝ «Կազբեգ» սահմանային անցակետում:

Տոնակատարության խորհրդանշական գագաթնակետը կլինի ժամը 17:10 -ին: Պետության ողջ տարածքում՝ կենտրոնական հրապարակներում, գնացքներում և ավտոբուսներում, կհնչի պետական օրհներգը՝ «Թավիսուփլեբա» (ազատություն):