Երիտասարդ վրացի գրող և Leavingstone մարքեթինգային գործակալության ստեղծագործական տնօրեն Բեքա Ադամաշվիլին ստացել է Եվրոպական Միության գրականության մրցանակ` 5000 եվրո դրամական պարգև:

2009 թ.-ին ստեղծված գրական խրախուսական մրցանակը ֆինանսավորվում է ԵՄ մշակութային ծրագրի կողմից: Մրցույթին մասնակցելու համար ընտրվում են մինչև 14 ԵՄ երկրներ: Յուրաքանչյուր պետության համար նշանակվում է ազգային ժյուրի, որը սեփական երկրում ընտրում է հաղթողին:

Իրենց թեկնածուն ներկայացնելու իրավունք ունեցող երկրներն են՝ Եվրամիության 28 անդամ երկրները (սկսած 2013 թվականից), Եվրոպական տնտեսական տարածքի երկրները (Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն), ինչպես նաև թեկնածու երկրները և ԵՄ-ին անդամակցելու պոտենցիալ թեկնածու երկրները, այդ թվում՝ Վրաստանը:

Մրցույթի պայմանների համաձայն, յուրաքանչյուր դափնեկիր ստանում է 5 հազար եվրո և աջակցություն է ստանում իր գրքի թարգմանության համար:

29-ամյա Բեքա Ադամաշվիլին դարձավ առաջին վրացի գրողը, որը ստացավ այս խրախուսադրամը, քանի որ Վրաստանն առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին:

Ապրիլին Վրաստանում հայտարարվեցին երեք եզրափակիչ անցած մասնակիցների անունները: Նրանց թվում էին՝ Բեքա Ադամաշվիլին («Այս վեպում բոլորը մահանում են»), Լուկա Բաքանիձեն («Որտե՞ղ ես, Լազարե») և Իվա Պեզուաշվիլին («Ընդհատակյա Ավետարանը»):

«Եվրամիության մրցանակը ստանալը (եթե մենք բաց թողնենք այս երջանիկ իրադարձության մասը, թե որքան ուրախալի է դա ինձ համար, երևի, ակնհայտ կլիներ առանց այդ նախադասության) կարևոր է մի քանի պատճառներով. Դա նշանակում է գրքի տարածումը ամբողջ Եվրոպայով, դրա մասնակցությունը տարբեր գրական փառատոներում, թարգմանության կամ մասամբ թարգմանություն՝ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով, և, ընդհանրապես, եվրոպական հրատարակիչների կողմից հետաքրքրության առաջացումը (հուսով եմ)», – այսպես է մակնաբանել Բեքա Ադամաշվիլին մրցանակ ստանալը:

Հատկանշական է, որ հեղինակները, որոնք հրատարակել են ընդամենը մեկ կամ մի քանի գրքեր, կարող էին մասնակցել գրական մրցույթին: Այնուամենայնիվ, նրանք պետք է ավելի քիչ հայտնի լինեին գրական քննադատների և ընթերցողների շրջանում:

Այս տարի Վրաստանի հետ միասին դափնեկիրները հայտարարվեցին՝ Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լիտվայում, Ռումինիայում, Լեհաստանում, Հունաստանում, Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայում:

Բեքա Ադամաշվիլին՝ Կովկասյան մեդիադպրոցի (Caucasus School of Media) ժուռնալիստիկայի ամբիոնի շրջանավարտ է: Նրա դեբյուտային վեպը կոչվեց «Բեսթսելլեր»: Իսկ «Այս վեպում բոլորը մահանում են» գրքի գլխավոր հերոսը դարձավ Մեմենտո Մորին, որն ունի գերուժ, որը արտահայտվում է գրքերով ճանապարհորդելու հնարավորությամբ: Մորին փորձում է փրկել գրական կերպարները մահից: Կամ նա անհաջող կերպով համոզում է Ռոմեոին և Ջուլիետին, որ ինքնասպանությունը տարբերակ չէ, կամ գաղտնի մատակարարում է տուբերկուլյոզով հիվանդների համար հայտնի բուժարանին պենիցիլին, կամ էլ գցում է պրոֆեսոր Մորիարթին ջրվեժից` Շերլոկ Հոլմսին փրկելու համար: