Ոստիկանությունը ձերբակալել է Կասպիի շրջանի Աղայանի գյուղի 16-ամյա բնակիչ Մ.Շ.-ին, 7 ամսական երեխայի կանխամտածված սպանության մեղադրանքով: Մ.Շ.-ի տնից փախուստի փաստերի մասին և երեխայի ծննդի մասին տեղեկացվել էր ՆԳՆ-ին: Գլխավոր տեսչությունը պաշտոնից հեռացրել է Ներքին գործերի նախարարության 1 աշխատակցի, վերոհիշյալ փաստերին անպատշաճ արձագանքի պատճառով: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի կայքում:

Հետաքննության համաձայն՝ անչափահաս մեղադրյալը գիշերը սեփական տանը անկողնում խեղդանմահ է արել իր 7 ամսական երեխային, որից հետո փախել է: Մի քանի ժամ անց, անչափահաս մոր գտնվելու վայրը պարզվել է և ոստիկանությունը ձերբակալել է աղջկան:

Ձերբակալվածը խոստովանել է հանցագործությունը: Նրան սպառնում է 13-17 տարի ժամկետով ազատազրկում:

Քրեական գործը հարուցվել է «ընտանիքի անչափահաս անդամի կանխամտածված սպանություն, որը գտնվում է անօգնական վիճակում` ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով:

2017 թ. սեպտեմբերին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել անչափահաս (15 տարեկան) Մ.Շ.-ի տնից փախուսրի մասին: Անչափահասին գտել էին, սակայն ուրիշների կողմից իր հասցեին հանցագործության որևէ փաստի մասին չի խոսել, գործն ընթացք չի ստացել: Իսկ 2018 թ. հոկտեմբերին, ՆԳՆ-ն Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալությունից հաղորդում է ստացել Մ.Շ.-ի երեխայի ծննդյան գրանցման վերաբերյալ: Այս փաստով հետաքննություն չի սկսվել:

Ներքին գործերի նախարարության Գլխավոր տեսչությունը սկսել է իր հետաքննությունը, թե որքանով ճիշտ է գնահատվել Ներքին գործերի նախարարությունը վերը նշված իրավիճակը և փաստերը (տնից փախուստը և անչափահասի երեխայի ծնունդը): Այս փուլում հետաքննության արդյունքում աշխատանքից ազատվել է ՆԳՆ-ի 1 աշխատակից՝ ոչ պատշաճ արձագանքելու պատճառով: Հետաքննությունը շարունակում է պարզելու համար, արդյոք այլ աշխատակիցները մեղավոր են այն բանի մեջ, որ գործը պատշաճ կերպով չի հետաքննվել: