Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ և միջնաժամկետ ընտրությունների նախնական արդյունքները, քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա Թբիլիսիի Մթածմինդայի մեծամասնական ընտրաշրջանում:

Մայիսի 19-ին Վրաստանում անցկացվեց քաղաքապետերի արտահերթ` Զուգդիդիի, Մառնեուլիի, Խուլոյի, Ճիաթուրայի և Զեստափոնիի քաղաքապետերի, ինչպես նաև Թբիլիսիի Մթածմինդա միամանդատ թաղամասից խորհրդարանի պատգամավորի միջանկյալ ընտրությունները: Ընտրություններին քվեարկել է ավելի քան 402 հազար ընտրող:

Միջանկյալ խորհրդարանական ընտրություններ.

Մթածմինդա՝ 31 ընտրատեղամասից 27-ի տվյալները մշակվել են.
«Վրացական երազանք», Լադո Կախաձե` 41,28%:
«Եվրոպական Վրաստան», Շալվա Շավգուլիձե` 36.72%:
Քաղաքապետերի արտահերթ ընտրություններ.

Մառնեուլի՝ բոլոր 90 ընտրատեղամասերից 81-ի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Զաուր Դարգալլի՝ 79.08%:
«Միասնական ազգային շարժում» Ագիլ Մուստաֆաև` 11.06%:

Զուգդիդի՝ 107 ընտրատեղամասերից 74-ի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Գեգա Շենգելիա՝ 54.45%:
«Միասնական ազգային շարժում» Սանդրա Ռուլովս` 42.75%:

Զեստափոնի՝ 53 ընտրատեղամասերից 52-ի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Գիորգի Գոգլիչիձե` 50,75%:
«Միասնական ազգային շարժում» Բաքարի Խիջաքաձե` 34.29%:
Խուլո՝ բոլոր 54 ընտրատեղամասերի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Վախթանգ Բերիձե` 70,91%:
«Միասնական ազգային շարժում» Իրակլի Ջորբենաձե՝ 23,74%:

Ճիաթուրա՝ 58 ընտրատեղամասերից 57-ի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Գիվի Մոդեբաձե` 64,37%:
Անկախ թեկնածու Զուրաբ Կուպատաձե՝ 18,1%:

Նյութը՝ newsgeorgia-ի