Ախալքալաքի Սպորտ դպրոցում տարիներ շարունակ մեծ մարզասրահը չի ջեռուցվում: Ամռանը դա խնդիր չէ, բայց ձմռանը փոքր երեխաների պարապմունքները ստիպված են լինում չեղյալ հայտարարել:

Կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանի խոսքով, մարզասրահի ջեռուցման հարցն արդեն 5 տարի է ծառացած է:

«Երեխաները մրսում են և հիվանդանում: Մեծերի հետ մենք ձմռանը շատ թե քիչ կարող ենք մարզվել, բայց փոքրիկներին տուն եմ ուղարկում», – պատմում է նա:

Դպրոցի աշխատակիցների խոսքերով, դահլիճը նախագծված է այնպես, որ նույնիսկ այն դեպքում, եթե այնտեղ ջեռուցման համակարգ տեղադրվի, ջերմությունը կբարձրանա առանց սենյակը ջեռուցելու: Այսպիսով, դահլիճը ջեռուցելը ոչ նպատակահարմար կլինի: Ինչպես է այս խնդիրը լուծվելու, դեռ հայտնի չէ:

«Ամենայն հավանականությամբ, ամբողջ ջեռուցման համակարգը պետք է փոխվի», – ասում են դպրոցի աշխատակիցները:

Դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը նշեց, որ անցյալ տարի դպրոցն ամբողջովին վերանորոգվել է` պատերը, դռները, շենքն ամբողջովին, բայց դահլիճում ջեռուցումը չհաջողվեց տեղադրել: Հաջորդ տարվա տեղական բյուջեի պլանավորման ժամանակ, աշնանը դպրոցը նախատեսում է կրկին դիմել քաղաքապետարան՝ այս հարցը վերանայելու համար:

«Իհարկե, մենք մեծ հույս ունենք, որ այս անգամ ամեն ինչ կստացվի: Դահլիճում ջեռուցումն իսկապես անհրաժեշտ է: Ձմռանը դա խանգարում է պարապմունքների անցկացմանը», – կիսվում է նա: