2019 թվականի սեպտեմբերից, ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձն ավելանալու է 150 և ավել լարիով, – այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

Նրա խոսքով ավելացվելու են նաև ռեսուրս կենտրոնների աշխատակիցների, դպրոցների տնօրենների և վարչության անդամների աշխատավարձերը:

«Կրթական բաեփոխումների շրջանակներում, դպրոցներում կրթության որակը բարձրացնելու նպատակով Կրթության նախարարությունն ընդհանուր կրթության ասպարեզում նոր փուլ է սկսում: Փոփոխության նպատակն է դպրոցնեում ձևավորել կրթական այնպիսի միջավայր, որը թույլ կտա աշակերտներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհարաժեշտ են 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար: Այս նպատակին հասնելու համար անհարժեշտ են բարձր որակավորում ունեցող, մոտիվացված, ժամանակակից գիտելիքներով զինված, ուժեղ ուսուցիչներ, որոնք կստանան արժանապատիվ աշխատավարձ:

Սեպտեմբերից ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձն ավելանալու է 150 և ավելի: Աշխատավարձերի աճը կշարունակվի ամեն տարի, և ուսուցիչների միջին աշխատավարձը 2022 թ. կկազմի 1500 և ավելի դոլար», – հայտարարել է Միխայիլ Բատիշաշվիլին:

Նախարարի հայտարարությամբ, պրակտիկոս մանկավարժները, որոնք 2019 թվականի ամռանը կհաստատեն իրենց իրավասությունները և կբարձրացնեն կարգավիճակը, նույնպես կստանան ավելացված աշխատավարձ:

Բացի այդ, մանկավարժի ցանկության դեպքում, մանկավարժական կարիքներից ելնելով, պետությունը հոգալու է պրակտիկոս մանկավարժի վերապատրաստման համար: