Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հաղորդում է, որ մինչև մայիսի 14-ը սպասվող հորդառատ անձրեւները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի բարձրացմանը եւ սողանքային-սելավային գործընթացների ակտիվացմանը:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` մայիսի 12-ի օրվա երկրորդ կեսից մինչև մայիսի 14-ը Վրաստանում (հիմնականում երկրի արեւելյան մասում) սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ տեղերում սպասվում է կարկուտ և քամու արագության ուժգնացում:

Ըստ գործակալության, ակնկալվող հորդառատ անձրևները գետերում կարող են առաջացնել ջրի մակարդակի կտրուկ ավելացում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ ամառային ավալանշների ձևավորում և սողանքա-սելավային գործընթացների ակտիվացում: