Վրաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար, – այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար՝ Մերսեդես Վերա-Մարտինը:

Նրա խոսքով, ընթացիկ ծրագրի շրջանակներում երկրի կողմից յուրացվող գումարների ծավալը կկազմի 210 միլիոն դոլար:

Կառավարության գրասենյակում ընթանում է համատեղ ճեպազրույց՝ Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի, Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինի մասնակցությամբ: