Արմեն Գրիգորյանը և Արտյոմ Յորդանյանը հաղթել են Կովկասի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային լիցենզիայի մրցաշարում: Արմեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ մենամարտը, իսկ Արտյոմ Յորդանյանը հաղթել է իրանցի մարզիկին:

Մայիսի 11-ին Թբիլիսիում կայացավ Կովկասի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային լիցենզիայի մրցաշարը, որին մասնակցում էին Վրաստանի, Իրանի և Ադրբեջանի մարզիկները:

Արմեն Գրիգորյանը պայքարում էր հաղթանակի համար մինչև 63,400 կգ քաշային կարգում, իսկ Արտյոմ Յորդանյանը՝ մինչև 90,700 կգ քաշային կարգում: Արմենի հակառակորդն ադրբեջանցի մարզիկն էր, իսկ Արտյոմը պայքարում էր իրանցի մարզիկի հետ:

Մենամարտերը սկսվեցին ժամը 19:00-ին: Արմեն Գրիգորյանը ռինգ դուրս եկավ երկրորդը, իսկ Արտյոմ Յորդանյանը հերթով վերջինն էր: