Այսօր Ախալքալաքում սկսվել է փոսերի փակման աշխատանքները, սակայն, ինչպես պարզվեց, սա 2019 թ. ծրագրով չէ, այլ անցած՝ 2018 թ-ին կատարված աշխատանքների շտկումն է:

Այսօր առավոտվանից Ախալքալաքի կենտրոնական հրապարակում իրականացվել է մոտ 40 ք/մ հատվածի ասֆալտապատում, որը կտրվել էր երեկ: Այժմ աշխատանքներն իրականացվում են Ազատության փողոցում, «Վեգաս» խաղատան մոտ: Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակցի, որն իրականացնում է նախորդ տարվա փոսային նորոգումը՝ քաղաքում ասֆալտապատվում է 1000 ք/մ ճանապարհ:

«Ամբողջ քաղաքով փոսերի փակման աշխատանքները դեռևս չեն սկսվել, մենք այսօր վերանորոգում ենք այն տարածքները, որոնք վերանորոգվել են անցյալ տարի, բայց հետո կրկին փչացել են», – ասում է ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեն:

Ախալքալաքում այս տարի մրցույթ դեռ չի հայտարարվել, քաղաքապետարանը եւ կատարողը ոչ մի կերպ համաձայնության չեկան անցյալ տարվա վերանորոգման աշխատանքների առումով: Այնուամենայնիվ, ինչպես արդեն երևում է, մենք վերջապես համաձայնեցինք, եւ ընկերությունն անց է կացնում վերանորոգումը՝ ավարտելու համար անցյալ տարվա աշխատանքը:

Անցյալ տարի Ախալքալաքում փոսերի փակման աշխատանքների համար երկու անգամ հայտարարվել էր տենդեր, եւ երկու անգամ էլ այն շահել էր «Ջավախ – Ավտո – Գզա»-ն: Ընկերությունը նախորդ տարվա համար ամբողջ գումարը չի ստացել:

Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանն ասում է, որ գումարը չի փոխանցել, քանի որ չի տեսել կատարված աշխատանքի արդյունքը:

«Նրանք մեզ պարտք են 1384 ք/մ ասֆալտ: Մինչեւ նրանք ավարտին չհասցնեն՝ գումարը չեն ստանա», – ասաց Մկրտիչ Մղդեսյանը:

Սակրեբուլոյի բյուջետա-ֆինանսական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ենթակառուցվածքների աշխատանքները քննարկելիս, պատգամավորները քաղաքապետարանից պահանջեցին բացատրություն, թե ինչու փոսային նորոգման համար տենդեր չի հայտարարվել, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ Սակրեբուլոն հաստատել է այդ աշխատանքների համար 200 000 լարին: