Ախալքալաքում նշեցին 1945 թվականի ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը: Այս տարի, առաջին անգամ Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտակա տարածքը բազմամարդ էր: Հարյուրավոր մարդկանցից ոմանք բերել էին Հայրենական Մեծ պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարները:

6.

Այսօր, առաջին անգամ, «Անմահ գնդի» շարքերում մարդիկ գնացին Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ: Մարդիկ հպարտությամբ էին կրում իրենց հարազատների լուսանկարները, ովքեր կռվել են Հայրենական Մեծ պատերազմում: Լուսանկարներից որոշները տպագրվել էին «Անմահ գունդն» ամբողջ աշխարհում ակցիայի շրջանակներում, իսկ շատերն էլ իրենց հետ վերցրել էին տան լուսանկարները՝ շրջանակների մեջ տեղադրած կամ փայտերին ամրացրած:

Ներսես Մանուկյանի, Սիմոն Զանդարյանի եւ Յագոր Զանդարյանի լուսանկարը ձեռքերում էին պահել նրանց ծոռները:

«Ես հպարտանում եմ իմ ապուպապով, ուրախ եմ եւ միեւնույն ժամանակ տխուր, որ այդքան շատ մարդիկ զոհվել են եւ անհայտ կորել», – ասաց Ներսես Մանուկյանի ծոռնուհին՝ Մանյա Մանուկյանը:

7.

Երթը սկսվեց Ախալքալաքի կենտրոնական հրապարակից եւ Ազատության փողոցով շարժվեց դեպի տոնավաճառ, որտեղ գտնվում է Խորհրդային Միության հերոս՝ Վաչագան Վանցյանի հուշարձանը:

5.

Ախալքալաքի մունիցիպալիտետում այսօր ապրում են Հայրենական Մեծ պատերազմի միայն 6 վետերան: Տարեցտարի նրանց թիվը նվազում է: Վերջերս մահացավ 7-րդ վետերանը՝ Խաչիկ Խնկոյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուռնաշեթ գյուղից: Այսօր տոնին կարողացան մասնակցել միայն 3 վետերան, նրանք եկել էին իրենց հարազատների ուղեկցությամբ: Վետերանները հպարտ ու երջանիկ էին հուշերով եւ հարգանքով, թեև նրանց աչքերը արցունքոտվեցին, տեսնելով, որ իրենց շարքերը սակավել են: Հուշարձանի մոտ նրանց համար տեղադրվել էին աթոռներ, նրանք շփվեցին միմյանց հետ, պատգամավորների եւ մունիցիպալիտետի ղեկավարության հետ:

1.

Վետերաններին ծաղիկներ նվիրեցին: Ախալքալաքի մունիցիպալիտետը բոլոր վետերաններին տվեց 1000- ական լարի դրամական պարգև, իսկ Վրաստանի կառավարությունը յուրաքանչյուրին հատկացրեց 600-ական լարի:

2.

Վաչագան Վանցյանի հուշարձանին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ՝ Նաիրի Իրիցյանը եւ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլույի պատգամավորները, գերատեսչությունների աշխատակիցները, պատերազմում զոհվածների հարազատները եւ շարքային քաղաքացիները:

Շուշան Շիրինյան