Դիմորդների կողմից առարկայի փոփոխման կամ միասնական ազգային քննություններում ընտրովի քննություն ավելացնելու վերջնաժամկետն ավարտվում է:

Վրաստանում միասնական ազգային քննությունների գրանցումը սկսվել էր մարտի 12-ին եւ ավարտվել էր ապրիլի 3-ին: Առաջին փուլում դիմողները մուտքագրել էին իրենց անձնական տվյալները, ընտրել քննության քաղաքը եւ առարկաները: Ապրիլի 3-ից հետո դիմորդները այլեւս չէին կարող փոխել քաղաքը, սակայն մինչեւ մայիսի 7-ը (մինչեւ 18:00-ն) նրանք կարող էին փոխել առարկան կամ ավելացնել ընտրովի քննությունը:

Դիմորդների զգալի մասը գրանցվել է վերջին պահին, միայն վերջին երեք օրերին գրանցվել է 17,5 հազար մարդ, ինչը գրանցվածների ընդհանուր թվի ավելի քան 30%-ն է:

Ընդհանուր առմամբ, Վրաստանի միասնական ազգային քննություններում գրանցվել է շուրջ 41,000 դիմորդ, ինչը մոտավոր համապատասխանում է անցյալ տարվա տվյալների հետ:

Ուսանող դառնալու համար, Վրաստանում, դիմորդը պետք է հանձնի չորս քննություն: Նրանցից երեքը պարտադիր են՝ վրաց լեցու եւ գրականություն, ընդհանուր ունակություններ, օտար լեզու եւ մեկը ընտրովի` գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կերպարվեստ եւ կիրառական արվեստ կամ քաղաքացիական կրթություն: