Մայիսի 6-ին Երեւանում տեղի ունեցավ բռնցքամարտի, քիքբոքսինգի եւ խառնամարտի միջազգային առաջնություն, որին Ախալքալաքից մասնակցում էին երկու մարզիկ` Նաիր Մելիքյանը եւ Արտյուշ Այվազյանը: Մրցույթը կազմակերպվել էր Հայաստանում WAK-1F Armenia K-1 պաշտոնական ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային սիրողական ասոցիացիայի կողմից:

Մրցաշարերին մասնակցում էին՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի մարզիկները: Արտյուշ Այվազյանը կրկին նվաճեց քիք-բոքսինգի տիտղոսային գոտին, իսկ Նաիր Մելիքյանը նվաճեց խառնամարտի գավաթը: Նաիրի մրցակից իրանցի մարզիկը հանձնվեց հենց առաջին մի քանի վայրկյանների ընթացքում՝ խեղդող վարժաձևի կիրռաումից հետո:

Արտյուշ Այվազյանի հայրը՝ Ադամ Այվազյանը, իր շնորհակալությունն է հայտնում Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչներ՝ Սերգեյ Տոնականյանին եւ Գագիկ Էլիզբարյանին, նշելով, որ նրանց աշխատանքի շնորհիվ տղաները հնարավորություն ունեն մասնակցելու մրցումներին եւ հաղթելու՝ ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտասահմանում:

boks2