Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն խոստացավ, որ վերանորոգված ճանապարհները կլինեն բարձրորակ, եւ նրանք խստորեն վերահսկելու են այդ գործընթացը:

Երեկ, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Իրակլի Քարսելաձեն, ով գտնվում էր Ջավախքում, ասաց, որ իրենք կառուցում են միայն որակյալ ճանապարհ, նրանք խստորեն վերահսկում են ճանապարհների շինարարությունը եւ վերականգնումը:

Լրագրողի հարցին, թե ինչու Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղից մինչև Գորելովկա գյուղ, 2 կմ ճանապարհահատվածը, որը ներառված է Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերականգնման նախագծում և ասֆալտապատվել է անցյալ տարի, արդեն փչացել է, Իրակլի Քարսելաձեն պատասխանեց հետեւյալը.

«Դժվարնում եմ ասել, թե որ ճանապարհահատվածի մասին եք խոսում: Հարկավոր է նայել, մենք նման տեղեկություն չունենք: Չեմ բացառում, որ դա շատ խիստ ձմեռվա հետևանքն է: Այս տարի շատ խստաշունչ ձմեռ էր: Մեր պլանների համաձայն, ապրիլին լուրջ աշխատանքներ պետք է սկսվեին, բայց միայն մեկ շաբաթ առաջ ընկերությունը կարողացավ աշխատանքները սկսել: Մենք լուրջ վերահսկում ենք աշխատանքների որակը: Մենք պետք է տեսնենք, թե ինչումն է կայանում խնդիրը, եւ եթե դա կատարող ընկերության մեղքն է, ապա նա պետք է ուղղի դա: Նրանք ունեն 2 տարվա երաշխիքային ժամկետ », – ասել է Իրակլի Քարսելաձեն:

Նրա խոսքով, նրանք ուշադրություն են դարձնում ոչ միայն շինարարությանն ու վերականգնման աշխատանքներին, այլեւ ճանապարհի անվտանգությանը:

Շուշան Շիրինյան