Ապրիլին Վրաստանը Ռուսաստանից ստացել է 6 մլն խորանարդ մետր գազ, ինչը նախորդ ամսվա ընթացքում սպառված գազի շուրջ երեք տոկոսն է: Մնացած 97 տոկոսը (177 միլիոն խորանարդ մետր) ձեռք է բերվել ադրբեջանական «Socar»- ից եւ «Շահ-Դենիզ կոնսորցիում»-ից:

Այս տեղեկատվությունը հասանելի է 2019 թ. բնական գազի հաշվեկշիռ նախագծում, որը ստորագրվել է էկոնոմիկայի նախարարի կողմից:

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ սա 2017 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին դեպքն է, երբ Վրաստանը ստացել է ռուսական գազ:

Դրա հետ մեկտեղ, հաշվեկշռի համաձայն, մինչև տարեվերջ Ռուսաստանից գազի մատակարարում այլեւս չի նախատեսվում:

Վրաստանի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրվել է նոր համաձայնագիր: Վրացական իշխանությունների տեղեկատվության համաձայն` բարելավվել են ինչպես դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների պայմանները, այնպես էլ ռուսական գազի գինը: