Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն սկսել են ցանել կարտոֆիլ: Ոմանք ցանում են հեկտարներով, ոմանք էլ մի քանի հար հողատարածք, որպես օգնություն արտերկրից ստացծ եկամտին:

Հաճախ, անցյալ տարվա բերքահավաքը ազդում է հողագործների որոշման վրա` ցանքատարածություններն ընդլայնելու կամ կրճատելու համար: Փոքր հողագործները հիմնականում դժգոհ են կարտոֆիլի շահույթից, սակայն շարունակում են աճեցնել:
Chamdura 2
Սամվել Մուրադյանը գոհ է մնացել անցյալ տարվա բերքահավաքից, եւ այս տարի էլ նա ցանում է նույն քանակությամբ կարտոֆիլ, ինչքան ցանել էր անցյալ տարի:

«Այս տարի ցանելու եմ 60 հեկտար: Սա եկամտի իմ հիմնական աղբյուրն է: Անցյալ տարի գոհ էի, բերքը եւ գները նորմալ էին, բայց եղել է, որ 2 տարի անընդմեջ ես ոչ մի եկամուտ չեմ ստացել», – ասում է ֆերմերը Չամդուրա գյուղից` Սամվել Մուրադյանը:
Chamdura 1
Ցանում են կարտոֆիլի տարբեր սորտեր, բայց հիմնականում մեծ մասը ցանում է «Ջելլի» սորտը:

Կարտիկամի գյուղից Լավրենտ Սաարյանի ընտանիքը նույնպես ցանում է կարտոֆիլ: Նրանք յուրաքանչյուր 2 տարին մեկ փոխում են սերմնացուն:
Chamdura 6

Chamdura 3
Սաարյանների ընտանիքի համար կարտոֆիլագործությունը եկամտի հիմնական աղբյուրը չէ:

«Մենք ցանում ենք մոտ 40 հար: Բացի այդ, հայրս եւ ավագ եղբայրս գնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Կարտոֆիլը մեր երկրորդական եկամուտն է», – ասում է Արմեն Սաարյանը:

Ոմանց համար կարտոֆիլը եկամտի հիմնական աղբյուրն է, ոմանց համար էլ` երկրորդական, սակայն թե առաջինները և թե երկրորդները բերքառատ տարվա հույս ունեն:

Բրատիսլավ Իգիթխանյան